Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Ո՞ւմ մեքենայի հարվածից է մահացել տուժողը․ Սպիտակցի Հայկոն չի ընդունում մեղադրանքը

«Հայկարամ Ղևոնդյանին առաջադրված մեղադրանքը նախնական է․ դեռևս հայտնի չէ, թե որ ավտոմեքենայի հարվածից է մահացել տուժողը։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»,- այս մասին  զրույցում ասաց կրկնակի վրաերթի գործով մեղադրյալ, Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով դատավարական իրավունքից։ 

Նրա խոսքով՝ դատաբժշկական, դատահետքաբանական հանձնաժողովային համալիր փորձաքննությունից հետո պարզ կդառնա՝ մահը  վրա է հասել առաջի՞ն, թե՞ երկրորդ մեքենայի հարվածից։ Սակայն, ըստ փաստաբանի՝ կնոջ մահը վրա է հասել առաջին ավտոմեքենայի հետևանքով․ «Հաշվի առնելով տուժողին պատճառված մարմնական վնասվածքները՝  գանգի կոտրվածք, ուղեղի արտահոսք և այլն, ես կարծում եմ, որ մահը վրա է հասել ոչ թե իմ պաշտպանյալի վրաանցման հետևանքով, եթե իհարկե այդպիսին եղել է, այլ առաջին ավտոմեքենայի վրաերթի պատճառով։ Սա իմ կարծիքն է, և ես դիտարկում եմ անում՝ հիմք ընդունելով սույն գործով ստացված փորձագետի եզրակացությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու վերաբերյալ մեղադրանքին, ապա իմ պաշտպանյալն ասում է, որ արտառոց ոչինչ չի զգացել, դրա համար էլ չի կանգնել։ Հակառակ դեպքում անպայման կկանգներ»,–ասաց Բալոյանը՝ ընդգծելով, որ այս հարցերը պետք է պարզվեն համալիր փորձաքննության արդյունքում։

Փաստաբանի խոսքով՝ Հայկարամ Ղևոնդյանի մասնակցությամբ քննչական գործողություն դեռևս չի կատարվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին, այնուհետև Սպիտակցի Հայկոյի վարած ավտոմեքենան կրկնակի վրաերթի է ենթարկել գետնին ընկած կնոջը։ Թե ո՞ր մեքենայի հարվածից է վրա հասել կնոջ մահը՝ պարզվում է։

Նշենք, որ համացանցում մեծ աղմուկ բարձրանալուց հետո, Սպիտակցի Հայկոն հանդես էր եկել տեսաուղերձով«Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա»,- նշել էր նա: