Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

Խեցգետինների տրամադրությունն այսօր վատանում է ցանկացած մանրուքից․ ապրիլի 3-ի աստղագուշակը

Խոյ։ Այս օրը դուք հաստատ չեք մոռանա, քանի որ օրվա ընթացքում կդիմեք ոչ օրդինար քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների օրիգինալությամբ և, միևնույն ժամանակ, ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան: Օրը հաջող է դասավորվում նշանի հատկապես այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև՝ բիզնեսմենների, հասարակական և քաղաքական գործիչների և ստեղծագործական բնույթի գործով զբաղվողների համար:

Ցուլ։ Այսօր դուք գերագնահատում եք ձեր ազդեցությունը շրջապատի վրա և չափազանց զարմանում եք, եթե որևէ մեկը ձեզ հետ վիճում է կամ հրաժարվում է կատարել ձեր խնդրանքները: Եթե խոսքը գնում է ձեզ համար իրոք ինչ-որ կարևոր բանի մասին, ապա ավելի լավ է ինքնուրույն գործել՝ չսպասելով կողքից աջակցության, քանի որ վտանգ կա, որ դուք այն կստանաք շատ ուշ: Այսօր ցանկալի չէ քննարկել ֆինանսական և ունեցվածքին վերաբերող հարցեր, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է, դուք հակված եք տագնապելու ամեն մի մանրուքից, սրտին մոտ ընդունելու ցանկացած միջադեպ ու թյուրիմացություն:

 

Երկվորյակներ։ Օրն անցնում է բավական անիմաստ, և որքան էլ որ դուք փորձում եք որևէ օգտակար բանով զբաղվել, միևնույն է, դա ձեզ մոտ չի ստացվում: Եթե անգամ ձեզ ոչ ոք չի շեղում ձեռնարկած գործից, ապա դուք ինքներդ եք այն թողնում և անցնում մեկ այլ բանի: Էմոցիոնալ ֆոնն անկայուն է, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են քմահաճ և վերջիններիս հետ լեզու գտնել կարող են միայն ամենահամբերատար և նրանց սիրող մարդիկ: Այսօրվա վրա պլանավորած ոչ բոլոր բաներն են իրականանում, և երբեմն դրանում մեղավոր են ձեր ծուլությունն ու թափթփվածությունը, իսկ երբեմն էլ՝ անբարենպաստ հանմագանքներն ու ազդեցիկ մարդկանց միջամտությունը, սակայն դա ձեզ չի մտահոգում, քանի որ համոզված եք, որ ձեր ուզածին կհասնեք:

Խեցգետին։ Այսօր տրամադրությունը վատանում է ցանկացած մանրուքից, իսկ եթե ծագում են իրոք ուշադրության արժանի խնդիրներ, դուք անմիջապես ընկնում եք խոր և երկարատև տրտմության մեջ: Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչ մի բան չի ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում: Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք ինչ-որ հետաքրքիր բանով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք․ դա է այսօր դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը:

 

Առյուծ: Բարենպաստ օր է նոր նախաձեռնումների համար: Ցանկացած գործի դուք ձեռնամուխ եք լինում անմնացորդ խանդավառությամբ, ինչի համար էլ հիանալի արդյունքների եք հասնում: Դրանից բացի՝ օրը հարմար է ուսման և մտահորիզոնն ընդլայնելու համար․ դուք այնպիսի գիտելիքներ կստանաք, որոնք ձեզ շատ շուտով պետք են գալու: Լավ են դասավորվում ուղևորությունները, ճանապարհին հնարավոր են նոր ծանոթություններ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ հեռվից եկած մարդու հետ: Օրը հարմար է խոշոր գնումների համար, այդ թվում և՝ չպլանավորած:

Կույս։ Օրը հարմար է հանգստի համար: Դուք ամենևին չեք ցանկանում որևէ բան անել, բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր ոչ այնքան կամավոր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը: Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ, ի զարմանս իրենց, ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:

Կշեռք։ Բարդ օր է: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ անհաջողության են մատնվում գրեթե այն ամենում, ինչին ձեռնամուխ են լինում: Որքան ավելի շատ ջանք եք թափում հաջողության հասնելու համար, այնքան ավելի համեստ են ստացվում արդյունքները: Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են անչափ բարդ, և դրանում ոչ մի զարմանալի բան չկա․ դուք անհամբեր ու զգայուն եք, վիրավորվում եք ամեն բանից, ցանկանում եք, որ ձեզ հետ հաշվի նստեն, իսկ ինքներդ լիովին արհամարհում եք ուրիշների ցանկությունները: Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ կարելի է հաշտվել վեճից հետո, փորձել վերականգնել ներդաշնակությունը և ձեր մեղքով խափանված հարաբերությունները:

Կարիճ։ Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք դա: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում: Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը․ կարծես թե դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, և չի բացառվում, որ ձեզ գումար պետք գա չպլանավորած ուղևորության մեկնելու համար:

Աղեղնավոր։ Անչափ բարենպաստ օր է չափազանց հարմար ցանկացած նոր ձեռնարկման համար: Այն ամենը, ինչին դուք ձեռնամուխ եք լինում, ամենալավ ձևով է ստացվում: Հնարավոր է անսպասելի հանդիպում մի մարդու հետ, ով ձեզ համար շատ թանկ է, և շանս է բացվում վերականգնելու հարաբերությունները, որոնք խզվել էին ոչ վաղ անցյալում հիմար սխալի կամ անհիմն վիրավորվածության պատճառով: Դուք այսօր գերազանց եք լեզու գտնում ավագ ազգականների հետ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները բուռն, խորը և երկարատև կլինեն:

Այծեղջյուր։ Այսօր շատ դժվար է լինելու շրջապատի հետ նորմալ հարաբերություններ պահպանելը, և դրա պատճառն այն է, որ ձեզ անվերջ թվում է, թե ձեզ չեն հասկանում, թերագնահատում են, կասկածում են ինչ-որ բաներում և ետ են պահում կարևոր գործերում մասնակից լինելուց, այնինչ իրականում ոչ մի նման բան տեղի չի ունենում, ուղղակի դուք չափից ավելի դյուրազգաց եք և սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչ ուրիշները չէին էլ նկատի: Օրվա ընթացքում վատանում է ձեր ինքնազգացողությունը, քրոնիկական հիվանդության սրման լուրջ վտանգ կա: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգի վրա, քանի որ մարսողական համակարգն այսօր հատկապես խոցելի է:

Ջրհոս։ Վատ օր չէ գործարքներ կնքելու համար: Կարելի նաև գնումներ անել, այդ թվում և՝ խոշոր: Ընդհանրապես, ցանկացած հարց՝ կապված ֆինանսների հետ, այսօր դուք լուծում եք ճշգրիտ և ժամանակին: Շրջապատի մարդիկ դա նկատում են և ձեզ են դիմում խորհրդի կարգով, սակայն, ավաղ, ձեր խորհուրդները չարժեն այն բանին, որ դրանց հետևեն: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում ինչպես մտերիմների, այնպես էլ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Ռոմանտիկ հրապույրը դժվար թե լուրջ բնույթ կրի, սակայն հաստատ դրական շատ էմոցիաներ կպարգևի:

Ձկներ։ Չափազանց հակասական և շատ հոգնեցուցիչ օր է: Դուք հանգստի կարիք ունեք, սակայն ոչ մի կերպ դա չեք ստանում: Շրջապատը մշտապես ձեր օգնության կարիքն է զգում, և դուք էլ ուղղակի չեք կարող մերժել մարդկանց, ովքեր ձեզ դիմում են: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան շատ են զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի մասին բոլորովին մոռանում են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմ ազգականների հետ, այդ իսկ պատճառով էլ տվյալ ժամանակահատվածը չարժե նվիրել վիճելի և ոչ միանշանակ հարցեր քննարկելուն: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: