Ոստիկանը կանգնեցնում է շատ արագ ընթացող գեղեցկուհուն․ Միայն իմանաք, թե ինչպես նա ազատվեց ոստիկանից առանց արագության խախտումը արձանագրելու
Մի անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցնում է մի մեքենայի, որը ընթանում է 260 կմ/ժ արագությամբ։ Ղեկին նստած է լինում մի շիկահեր աղջիկ։ Ճանապարհային ոստիկանը ներկայանում է և ասում․
— Խնդրում է տվեք ձեր փաստաթղթերը։
Աղջիկը մի փոքր վախեցած դեմքով նայում է ոստիկանին և պատասխանում․
— Չեն կարող, իմ փաստաթղթերը կեղծ են։
— Ինչպե՞ս, թե կեղծ են։ Արագ դուրս եկեք մեքենայից։
— Չեմ կարող, իմ գրպանները լի են թմրանյութերով, եթե դուրս գամ կթափվեն, պատասխանում է շիկահերը։
Ճանապարհային ոստիկանը զարմանալով այսպիսի պատասխաններից ասում է․

— Արագ բացեք բեռնախցիկը։
— Չեմ կարող։ Այնտեղ արդեն մեկ ամիս է ինչ դիակ կա, եթե բացեմ շատ վատ հոտ կգա։
Այս ամենը լսելով, ճանապարհային ոստիկանը անմիջապես զանգահարում է հատուկ ծառայություններին և խնդրում մոտենալ։ Նրանք գալիս են, բացում մեքենայի բեռնախցիկը, ստուգում աղջկան և ոչինչ չեն գտնում։ Նրանք զարմացած նայում են ոստիկանության աշխատակցին և հարցնում․
— Ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ, ինչե՞ր ես խոսում։
— Նրան մի լսեք,—ընդհատելով բղավում է շիկահեր աղջիկը, — նրան որ մնա կասի թե 260 կմ/ժ արագությամբ եմ քշել մեքենան։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...