Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Իրավունք

Լրատվական կայքերում կսահմանափակվի վիճակախաղերի գովազդը. տուգանքը՝ մինչև 1 մլն դրամ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  ներկայացվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը։

 

«Գովազդի մասին» գործող օրենքի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել ման¬կա¬պա¬տանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայ¬քերում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայք¬էջի 20%-ից ավելին:

«Հաշվի առնելով, որ չկան  հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին  որակելու  կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է  թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյունից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման  համար»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի փոփոխություններով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճա¬կա¬խաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն

«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ խախտումների համար ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը կարող է նվա¬զագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով տուգանել գովազդատուին, գովազդ արտադրողին, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարներին։ Գործող օրենքով տուգանքի չափը մինչև 100-ապատիկ է։