Նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 1 գնաճ և 2 գնանկում
Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոնի համար՝ 17 դրամ կամ 6%:
Տեղական արտադրության սոխի գնի 100 դրամ նվազման արդյունքում սոխի միջին գինը նվազել է 33 դրամ կամ 7.6%: Զատիկի տոնի կապակցությամբ դիտարկված առևտրային օբյեկտներից մեկի կողմից իրականացվող ակցիայի շրջանակում նվազել է նաև հավի ձվի միջին գինը՝ 1 դրամ կամ 1.9%:
Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին