Հայաստանը ՀԲ-ում իր դիրքը պահելու համար 5 տարում 5,4 մլն դոլար կվճարի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում, հավանություն տվեց Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր եւ ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի լրացուցիչ բաժանորդագրությանը:
Կառավարությունը ֆինանսների նախարարին լիազորեց ՀՀ անունից հանդես գալ որպես լիազորված պաշտոնատար անձ՝ստորագրել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր եւ Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը:
Հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ այդ լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,4 մլն դոլարի համարժեք գումարը հավասարաչափ կբաշխվի 2021, 2022 եւ 2023 թվականների ՀՀ պետական բյուջեների միջեւ, իսկ վճարումները կկատարվեն կանխիկ:
«Այսօր մեր 6,8 մլրդ դոլարի պարտքի մեջ 1,8 մլրդ դոլարը Համաշխարհային բանկին ունեցած պարտքն է: Անցած տարի ՀԲ խորհրդի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ բաժնեմասերի թողարկման, եւ որպեսզի Հայաստանը պահպանի իր դիրքը ՀԲ-ում, նույնպես կարիք ունի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու:
Մեր մասնակցությունն ընդամենը 0,7 տոկոս է կամ 1642 բաժնեմաս ունենք: Մեր 0,7 տոկոսը պահպանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ 360 բաժնեմաս, որոցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 120 հազար դոլար է»,-ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ 5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է կանխիկ վճարում անի 5,4 մլն դոլարի չափով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ