Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 20-ից 26-ը

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելի էակը կիսվելու եւ պարծենալու է իր արժանիքներով։ Չնայած նրա խոսքերը  ոչ մի ոգեւորություն ձեզ մոտ չեն առաջացնելու, բայց պետք չէ միանգամից բարձրաձայնել այդ մասին։ Համբերատար եղեք, լսեք նրան, միգուցե վերջաբանը հետաքրքիր լինի։

ՑԼԵՐ

Դուք յուրօրինակ կապվածություն կզգաք ձեր սիրելիի հետ։ Նա իսկապես ձեզ համար երկրորդ կես եւ կարեւոր էակ կլինի։ Հիանալի զգացողություններ են ձեզ սպասվում։ Հետեւաբար, շաբաթը կարող եք նվիրել Ձեր սիրելիին եւ վայելել Նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ համար ոչ միայն լավ ընկեր կլինի, ով կարող է հիանալի խորհուրդներ տալ, այլեւ մեկը, ով կարող է լուռ նստել ձեր կողքին, բռնել ձեր ձեռքը եւ իր լռությամբ քաջալերել ձեզ։ Աստղերը հուշում են՝ լռության շաբաթ հայտարարեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին, կարծես թե, չափից դուրս շատ կախվածություն ունի ձեզանից, ինչը սահմանափակում է ձեր ազատությունը: Եթե դա ձեզ դուր է գալիս, ապա կարող եք նույն կերպ շարունակել, իսկ եթե ոչ՝ հիշեցրեք նրան, որ դուք ունեք ձեր անձնական կյանքն ունենալու իրավունք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բավականին մեծ խնդիրների առաջ եք կանգնելու։ Դրանք Դեմոկլեսյան սրի նման կախված կլինեն, եւ դուք մեծ պատասխանատվություն եք զգալու։ Խնդիրները կկարողանաք հաղթահարել միայն միայնակ մնալուց, իրավիճակը վերլուծելուց հետո։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ցանկանում ասել կամ անել։ Ձեր ամեն քայլը անբացատրելի, անսպասելի (դժվար է ասել՝ հաճելի, թե տհաճ) կլինի ձեր սիրեցյալի համար։ Փորձեք ճիշտ գործել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Վիճելու եք ձեր սիրելի էակի հետ, եւ ձեր խոսակցությունը բավականին անսպասելի ավարտ կունենա, քանի որ ձեր երկուսի համբերության բաժակն արդեն լցվել է։ Աստղերը հուշում են՝ ավելի դրականորեն տրամադրվել եւ որքան հնարավոր է խուսափել տարաձայնություններից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին օգնելու ցանկություն չի ունենա։ Նա անընդհատ նշելու է, թե որքան դժվարություն, ջիգ ու ջանք է հարկավոր ձեզ օգնելու համար։ Նա կակնարկի, թե ինչ զոհաբերությունների գնով պետք է ձեզ սատարի։ Ավելի լավ է մեկ ուրիշին դիմեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մոռացեք բոլոր կասկածների մասին եւ շարժվեք նախօրոք մտածված ծրագրով։ Եթե արդեն որոշել եք, ուրեմն ոչինչ չի կարող խանգարել ձեզ՝ նույնիսկ սիրելի հետ վիճաբանությունը։ Ինչու եք մտածում հետ կանգնելու եւ հրաժարվելու մասին, հատկապես այս շաբաթ՝ երբ հաղթանակ գրանցելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր խնդիրներով կիսվելու եւ դրանց մասին խոսելու ցանկություն կունենաք, ընդ որում միայն հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Ի դեպ, զրուցակից գտնելու հարցում ոչ մի դժվարություն ձեզ չի սպասվում։ Հենց ձեր սիրելին էլ կլսի ձեզ։ Նրան դիմեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին բավականին հուսալի կլինի եւ մեկ վայրկյան անգամ կարող եք չկասկածել Նրան։ Դուք համոզված կլինեք, որ այս շաբաթ Նա ոչ մի  վատ ազդեցություն չի կարող ունենալ ձեզ վրա։ Այո, դուք կարող եք լիովին վստահել ձեր ընտրյալին, քանի որ առանց Նրա գործը գլուխ չեք բերի։

ՁԿՆԵՐ

Այս շաբաթ պատասխանատվություն եք կրելու ոչ միայն ձեր եւ ձեր սիրելի անձնավորության համար, այլեւ մեկի, ով ակամայից սիրահարվել է ձեզ։ Բավականին դժվար ակնթարթներ են ձեզ սպասվում։ Ստիպված եք լինելու նրան բացատրել, որ ձեզ նոր սիրային հարաբերություններ հարկավոր չեն, քանի որ արդեն սիրում եւ սիրված եք։