Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

 
 İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին»։

Հայտարարության հեղինակները մահվան ուղարկված հայ մտավորականներից հիշատակել են 23-ամյա բանաստեղծ Արմեն Տորյանին (Հրաչյա Սուրենյան), դասախոս, գրող և լրագրող Երվանդ Չավուշյանին, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանին, լրագրող, գրող, դասախոս, հրատարակիչ Տիրան Քելեքյանին, լրագրող, թարգմանիչ Երվանդ Սրմաքեշխանլյանին (Երուխան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակ Չիլինգարյանին, բնագետ, բանասեր, խմբագիր, ՀԲԸՄ հիմնադիրներից Նազարեթ Տաղավարյանին, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դասախոս Լևոն Լարենց Քիրիշչյանին, բանաստեղծ Դանիել Վարուժանին,  գրող Սիամանթոյին (Ատոմ Երջանյան), երգիչ, երգահան, բանահավաք, մանկավարժ, վարդապետ Կոմիտասին, բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, պատգամավոր Գրիգոր Զոհրապին։

«Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։

Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․

Ցեղասպանությունը պետք է ճանաչել։

- Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։

- Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել։

Ուստի կրկնում ենք մեր պահանջը․

Ցեղասպանությունը

Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր», - ասված է հայտարարության մեջ։