Պատվաստանյութը հասանելի կլինի գրեթե մեկ տարվա ընթացքում․ համաճարակաբան․ Ռիա Նովոստի
Իտալացի գիտնականների հայտարարությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին դեռ չի նշանակում, որ այն շուտով կհայտնվի շրջանառության մեջ։ Կրծողների վրա փորձարկումներից մինչև վերջնական արդյունք ընկած ճանապարհը շատ երկար է։ Ամենայն հավանականությամբ, պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում, հայտնել է համաճարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե իտալացի գիտնականները պնդում են, որ աշխարհում իրենք առաջինն են ստեղծել պատվաստանյութ, որը կարող է հաղթել կորոնավիրուսը, և այժմ այն փորձարկվում է կրծողների շրջանում: «Կրծողների վրա հետազոտություն կատարելը բավարար չէ։ Այն հետագայում պետք է փորձարկել կաթնասունների վրա, որից հետո արդեն մարդկանց վրա», - ասաց Նիկիֆորովը: Նա պարզաբանեց, որ իտալական պատվաստանյութը առաջինը չէ։ Նախկինում շատ երկրներ արդեն հայտարարել էին պատվաստանյութի ստեղծման և փորձարկումների սկիզբը: «Կարծում եմ՝ լավագույն դեպքում պատվաստանյութը պատրաստ կլինի ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում», - շեշտեց Նիկիֆորովը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ