Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից է

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Ազգերի գավաթի օնլայն մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունում (արագ շախմատ)։

 

5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության հասավ մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ 16-ամյա մրցակցին պարտության մատնեց 88-րդ քայլում։ Արոնյանը Եվրոպայի հավաքականի համար նվաճեց հաղթական միավորը։

5-րդ տուրի մյուս դիմակայություններում Ռուսաստանի հավաքականը 2։2 հաշվով խաղաց Հնդկաստանի թիմի հետ։ Չինացիները 2,5։1,5 հաշվով պարտության մատնեցին ԱՄՆ-ի հավաքականին։

Առաջատարը Չինաստանն է, որը վաստակել է 9 թիմային միավոր։ Երկրորդ տեղում Եվրոպայի հավաքականն է՝ 7 միավոր։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վաստակել են 5-ական միավոր։

Հիշեցնենք, որ նախորդ երկու պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին եւ ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին։

Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։