Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան

Օրեր առաջ լուր հրապարակվեց, թե Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց․ «Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ոչ թե այն հիմնավորմամբ, որ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները եղել են իրավաչափ, հիմնավորված կամ թույլատրելի քաղաքական խոսք, այլ ընդհակառակը՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք, ըստ դատարանի, եղել են այն աստիճանի անստույգ, վերացական և անկապ, որ դրանցով չի ապացուցվել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նպատակաուղղված արատավորելու դիտավորության առկայությունը։
Փաստորեն, դատարանը չի արդարացրել Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը, այլ դրա իրավական հետևանքների բացակայությունը պայմանավորել է բացառապես այդ խոսքի անորոշ և ոչ հստակ բնույթով։
Ստացվում է, որ քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրապարակային հաղորդակցության գնահատման առանցքում դրվել է ոչ թե խոսքի բովանդակությունը, այլ դրա անորոշության աստիճանը։
Դատարանի այս իրավական մոտեցումը կհանդիսանա վերադաս դատական ատյաններում վերանայման առարկա
»։

Հիշեցնենք, Ռոբերտ Քչորյանը դատի էր տվել Ն․ Փաշինյանին և Ա․ Սիմոնյանին։ Վերջինս ֆեյսբուքում անդրադարձել էր իրեն դատի տալուն՝ գրելով․ «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար․․․»։ Ապա շարունակել էր գրառումը այլ ընդունակություններով ևս։

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին՝ իր արժանապատվությունն ու բարի համբավը արատավորելու հայցով։ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը, սակայն ուշագրավը հենց մերժման հիմնավորումն է։