Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են

Դավաճանության նշանները

Քանի կին է գլուխ կոտրում, թե որտեղ է իր ամուսինը, ում հետ է, չի դավաճանում արդյո՞ք իրեն։ Այս հարցերով նա քնում ու արթանում է։ Ամբողջովին կասկածներով տարված՝ նա մոռանում է տնային գործերի, երեխաների մասին եւ ամեն վայրկյան փորձում է «բռնացնել» ամուսնուն։ Զանգում է հիմնարկ, ստուգում է՝ արդյո՞ք նա տեղում է, ապա եռանդ չի խնայում նրան հետեւալու, սկսում է զանգել նրա ընկերներին եւ նման շատ բաներ։ Եվ հաճախ արդյունքում պարզվում է, որ այս ամենը նա հորինել է, եւ իրականում ամուսինը պարզապես զբաղված է։ Հատուկ NEWS.am STYLE - ի համար սոցիալական հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի կամավոր հոգեբան խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը բացահայտում է իսկական դավաճանության նշանները.

«Յուրաքանչյուր ընտանիքում, նույնիսկ ամենաերջանիկում, որտեղ ամուսինները շատ են սիրում միմյանց, լինում են ծայրահեղ շրջաններ կամ իրավիճակ, երբ ամուսինը կարող է դավաճանել։ Չեխոսենք տարրական «նշանների» մասին, ինչպիսիք են, օրինակ օձիքին շրթներկի հետքը կամ օծանելիքի հոտը, ինչն, ի դեպ, ոչ միշտ է դավաճանության նշան՝ հնարավոր է, ձեր ամուսնու գործընկերներից մեկը որոշել է կատակել ձեր եւ ձեր ամուսնու հետ։

Կան շատ ավելի նուրբ նշաններ, որոնք դժվար է ճանաչել։ Օրինակ, ձեր ամուսինը հատուկ վեճ է ստեղծում, որպեսզի գիշերը տնից գնա, իբր ընկերների հետ ժամանակ անցկացնելու, իսկ իրականում գնում է «ուրիշի» մոտ։ Իսկ դուք այդ ժամանակ տանը լացում եք՝ վեճի համար ձեզ մեղադրելով։

Կամ, օրինակ, տոներին ձեր ամուսինը ձեզ թանկարժեք նվեր է անում եւ ուղարկում է ձեզ հանգստանալու ձեր մոր կամ ընկերուհու հետ։ Դուք լավ եք զգում, երջանիկ եք, քանի որ ձեր ամուսինն այդքան ուշադիր ու շռայլ է։ Ձեր մտքով նույնիսկ չի անցնում, որ այդ ժամանակ նա ուրիշի կողքին է։

Հարգելի կանայք, տնային տնտեսուհի լինեք, թե բիզնես-լեդի, թե բազմազավակ մայր, մի մոռացեք, որ կին եք, իսկ ամուսնուն պետք է, որ իր կինն առաջին հերթին կին լինի, ում կողքով նա հպարտ կքայլի։ Մի մոռացեք ձեր արտաքինի, ձեր հետաքրքրությունների, ձեր անձի մասին, մի մոռացեք հաճախ ժպտալ, հատկապես՝ առավոտյան, մի մոռացեք փոխվելու մասին, պետք է միշտ ձգտել դեպի նորը։ Եվ այդ ժամանակ ձեր ամուսինն ընտանիքց դուրս նոր արկածներ չի փնտրի։

Եւ վերջում՝ մի քանի նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է.

Նա սկսել է շատ աշխատել, նույնիսկ՝ շաբաթ-կիրակի։

Իր հեռախոսը ձեզնից հեռու է պահում կամ չի բաժանվում դրանից, կամ, որ ավելի վատ է, նոր հեռախոսահամար է վերցրել, իբր՝ կորպորատիվ, եւ այն ձեզ չի տալիս։

Տարօրինակ է պահում իրեն, ինտիմ հարաբերություն չի ունենում ձեզ հետ՝ պատճառ բերելով հոգնածությունը։

Կորցրել է հետաքրքրությունն ընտանեկան գործերի հանդեպ, որոնցով միասին զբաղվել եք շաբաթ-կիրակի։

Ուշադիր եղեք եւ մի մոռացեք, որ ամեն դեպքում չարժե կտրուկ լինել։ Ձեր հարաբերությունները, նույնիսկ դավաճանության դեպքում, կարելի է փորձել կարգավորել»։

 

Շարունակությունն՝ այստեղ