Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք». Սրբուհի Գրիգորյան

Նախկիններն ասում էին. մենք ենք կռվել ու հաղթել, ուրեմն՝ մենք ենք այս երկրի տերը։ Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Սիրելի գործընկերներ, կանգ առեք։
Ես երբեք ձեզ չեմ համեմատել նախկինի հետ։ Վախեցել եմ, այո, կրկնություններից վախեցել եմ։
Ես այն ժամանակ էլ գունավոր ակնոցով չեմ նայել կատարվողին։ Չեմ վախեցել իմ ճանապարհից հետ շպրտվելուց։ Ոչինչ ինձ համար իմ երկրից թանկ չէ։ Չի եղել ու չի լինելու...ՈՉԻՆՉ...
Բայց տեսնում եմ մի նմանություն, ու սիրտս կտոր-կտոր է լինում։
Նախկիններն ասում էին. մենք ենք կռվել ու հաղթել, ուրեմն՝ մենք ենք այս երկրի տերը։ Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք...
Սիրելի, շա՜տ սիրելի գործընկերներ, այո, դուք քայլքով հեղափոխություն իրականացրիք։ Բայց ձեր բռնած այս ուղում հարկ է, որ կանգ առնեք...
Մտածեք...Եկեք միասին մտածենք...
Այո, անցյալը մարաղ մտած սպասում է ձեր, մեր, մեր պետության ձախողումներին, սպասում է՝ ՉԱՐԱԽՆԴԱԼՈՒ...
Պետք չէ ձեռնոց նետել խոսքի ազատությանը, մեր լուսավոր ապագային։ Բոլոր պաշտոնները ժամանակավոր են։ Հավերժ պետք է լինի ՀԱՅԱՍՏԱՆԸ...
Հանուն մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության՝ մտածեք իմ ասածների մասին։
Աստվածաշունչը հրաշալի շատ խոսքեր ունի։ Ինքներդ ընտրեք դրանցից մեկն ու ...Ես ընտրել եմ
Խաղաղություն ամենեցուս...
Ու ավելացնում եմ. կեցցե Հայաստանի Հանրապետությունը...»,- գրել է նա: