«․․․ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես...». Անժելա Սարգսյանի գրառումը հայրիկի մասին
Անժելա Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է հայրիկի ծննդյան օրը։ Դերասանուհին իր էջում արխիվային կադրեր է հրապարակել, որոնք ուղեկցել է հետեւությամբ մեկնաբանությամբ.
«Այսօր ինձ կյանք պարգեւած եւ այդ կյանքը պահպանած մարդու ծննդյան օրն է։ Հայրս ունի ընդհամենը 4-րդ դասարանի կրթություն (շատ վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել), բայց՝ հզոր տրամաբանություն։ Ահավոր կարդացող մարդ, որ հայոց պատմության մասնագետների հետ կարող է, հավասարը հավասարի հետ, վիճել։ Մինչեւ դպրոց գնալս, կան գրքեր՝ Հովազաձորի գերիները, Մոբիդիկ...., իմ եւ քրոջս համար, հայրս է կարդացել (պառկում էինք իր թեւերի վրա, քնելուց առաջ)։ Դպրոցում ստիպում էր, որ գերազանց սովորենք, այնուհետեւ 4-րդ դասարանի կրթությամբ մարդը բարձրագույն կրթություն տվեց իր 3 երեխաներին։
Հիմա կասեք նորմալ է, բոլորն են էդպիսին։ Բայց իմ ՊԱՊԱՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ է, քան ցանկացած ԱԴԱԹ կամ ԹԱՍԻԲ։ Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունը ուղղորդվեց խայտառակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես, մաքրելով իրեն խայտարակությունից՝ մերժելով կամ արհամարհելով իր զավակին (սա լավագույն դեպքում, ոմանք նույնիսկ սպանում են իրենց «պատվի» համար)։ Այլ կոտրված կյանքով աղջկան իր 5 տարեկան բալիկի հետ առավ իր թեւի տակ, պաշտպանեց, կերակրեց, վերականգնեց ու ամրացրեց ներսով, հետո թեւեր տվեց նոր թռիչքի։ Ինչի համար ամբողջ կյանքս շնորհակալ եմ իրենից ու Աստծուց։
Անհայրությունը սարսափելի խնդիր է մեր հասարակության մեջ։ Երեխաները որբանում են հորից, հատկապես աղջիկները (երեխայի ողնաշարը հայրն է)։ Այսօր ինչքան փշրված կյանքով մեծահասակներ կան, որոնց ողնաշարը կոտրված ա դեռ մանկուց։ Եւ ինչքան հիմար կանայք կան, որ իրենց երեխաներին օգտագործում են նախկին ամուսնուց վրեժ լուծելու համար՝ չհասկանալով, որ կոտրում են երեխայի պաշտպանվածության զգացողությունը (սա ուղղակի ներսիս կուտակվածից)։
Պապ ջան, շնորհավորում եմ քեզ առաջին հերթին ՄԱՐԴ եւ ՀԱՅՐ լինելու համար, թող օրհնված լինես երկար կյանքով եւ առողջությամբ։ Իսկ հետո էլ երկինքը ժառանգես մեծ պտուղներով»։






















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի