Գործարար Կարենո Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ այս գիշեր Երևան կհասնեն 100 հազար դոլար արժողությամբ ախտահանիչ միջոցներ
Գործարար Կարենո Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ այս գիշեր Երևան կհասնեն 100 հազար դոլար արժողությամբ ախտահանիչ միջոցներ: Չինաստանի բիզնես շրջանակների հետ սերտ կապեր ունեցող, հայ-չինական բարեկամության ջատագով հայ գործարար Կարենո Ստեփանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զույցում պատմեց, որ Հեբեյի տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին որոշել են մեծ բարեգործական ծրագիր իրականացնել։ Նա նշեց, որ համատեղ համագործությամբ փորձում են օգտակար լինել Հայաստանին, որպեսզի նաև իրենց օգնությամբ կորոնավիրուսը հնարավորինս շուտ հաղթահարվի. «Ախտահանիչները բացարձակապես անվտանգ են, չունեն ալկոհոլային հումք, սակայն բացառիկ բաղադրության շնորհիվ ոչնչացնում են միկրոբների գրեթե 100%-ը: Նյութերը կարելի է նույնիսկ ուտելիքի վրա կամ աչքերի մեջ փչել և վստահ լինել, որ որևէ խնդիր չի առաջանա: Չինաստանում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ախտահանման աշխատանքներն իրականացվում էին հենց այս ապրանքատեսակով, որի արդյունավետության շնորհիվ էր նաև, որ Չինաստանը կարողացավ հաղթահարել վիրուսը: 100% պաշտպանիչ միջոցները մեքենայի մեջ կամ սենյակում դնելիս 6 ժամը մեկ փչվում են և, մաքրելով օդը, մարդուն պաշտպանում են վիրուսներից: Բազմաֆունկցիոնալ խցիկները հարմար են հաստատությունների դիմաց դնելու համար. մարդը դրա մեջ մտնելիս ախտահանվում է, տաքությունն է չափվում, որից հետո լիովին պաշտպանված կարող է մտնել այս կամ այն հաստատություն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ախտահանիչ միջոցի ստեղծմամբ զբաղվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիտեր Այրիսը։
Գործարարը տեղեկացրեց, որ չինական Youjie Weishi և հայկական SIS՛ECO ընկերությունների համատեղությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստան ժամանող նյութերը կբաժանվեն Սիսիանի, Գորիսի և Կապանի հիվանդանոցներին, ԱԻՆ ծառայություններին, ոստիկանությանը, քաղաքապետարանին և հանրության հետ անմիջական կապի մեջ գտնվող այլ հիմնարկներին։ Բանակցություններ են ընթանում Ազգային ժողովին տրամադրելու համար, ինչպես նաև ցանկություն կա նվիրելու վարչապետին, նախագահին և նախարարներին:
Նշենք, որ գործարար Կարենո Ստեփանյանը 30 տարի ապրել է արտերկրում, սակայն 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերադարձել է հայրենիք և լծվել է տնտեսությունը զարգացնելու գործին:





















Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության ...
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հա...