Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել

Ահա թե ինչպես են ծերանում Կենդանակերպի նշանները

Խոյերը նախընտրում են չնկատել իրենց տարիքը։ Նրանք ապրում են տվյալ պահի ու ակնթարթի համար եւ չեն մտածում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում։ Նրանց ոգու կայտառությունն իրենց ուժ եւ էներգիա է տալիս՝ մշտապես երիտասարդ մնալու համար։ Օրինակ, 60 տարեկանում Խոյը կարող է մոտոցիկլետ վարել, եւ դա անել նույն ոգեւորությամբ ու խանդավառվածությամբ, ինչպես նախկինում։

Ցլերը պաշտում են շատ ուտելը, այդ պատճառով տարիքին զուգահեռ նրանք ավելորդ քաշ են ձեռք բերում։ Տարիների ընթացքում ցլերը կորցնում են իրենց ճկունությունը. ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես։ Սակայն նրանք դիմացկուն են, հետեւաբար շատ երկար են ապրում։

Երկվորյակները երիտասարդ հասակում իրենց առաջ մի նպատակ են դնում ու աստիճանաբար փորձում են հասնել դրան՝ չնկատելով տարիները։ Երկվորյակները երբեք աշխատանքից շուտ տուն չեն վերադառնա, եւ դուք նրանց հոգնած չեք տեսնի, քանի որ երկվորյակները երբեք հանգստանալու ցանկություն չեն ունենում։ Նրանք իրենց կարիերայում հաջողակ են մինչեւ թոշակի անցնելը կամ դրանից էլ ավելի։

Խեցգետինները լինում են երկու տեսակ. նրանք, ովքեր ընդհանրապես չեն ծերանում, եւ նրանք, ովքեր անգամ ծեր հասակում մտածում են իրենց շրջապատող մարդկանց մասին, օրինակ՝ Մայր Թերեզան։ Խեցգետինները մեծանալով նմանվում են «դասական» պապիկի եւ տատիկի կերպարներին, ովքեր շատ թոռներ են ցանկանում ունենալ։

Առյուծներն իրենց բնույթով տարիքին զուգահեռ ավելի ու ավելի ուժեղ են դառնում։ Իսկ ծերության ժամանակ նրանք շատ հանգիստ ու վեհանձն բնավորություն են ձեռք բերում։ Նրանք մեծ հարգանքի եւ բարձր հեղինակության պահանջ են զգում եւ հենց սա է պատճառը, որ երիտասարդ տարիքում առյուծները փորձում են հասնել իրենց բոլոր նպատակներին ու ցանկություններին։

Շատ կույսեր տարիքին զուգահեռ ավելի բացասաբար են սկսում ընկալել աշխարհը՝ հատկապես երբ կորցնում են իրենց վերահսկողությունը։ Նրանք սիրում են պահել իրենց սլացիկ ու գեղեցիկ կազմվածքն ու առողջությունը՝ մշտապես փորձելով կատարելագործել իրենց ուղեղի աշխատանքը։ Ուստի կույսերը հասուն տարիքում իսկական ջենտլմեն ու լեդի են դառնում. ճիշտ է, մի փոքր խիստ, բայց շատ խելացի։

Կշեռքները մշտապես խնամում ու հոգ են տանում իրենց արտաքին տեսքի մասին եւ հանուն ավելորդ քաշ չհավաքելու կամ կնճիռներից ազատվելու համար՝ նրանք պատրաստ են ամեն ինչի։ Որպես կանոն դա նրանց հաջողվում է։ Եվ եթե կշեռքները ութսուն տարեկան են, նրանք կարող են համոզել դիմացինին, որ 40 տարեկան են։

Կարիճները սիրում են մտածել իրենց մասին եւ տարիների ընթացքում մեծ իմաստություն են ձեռք բերում։ Բայց դժբախտաբար կարիճները երբեմն այնքան մեծ ուշադրություն են դարձնում անձնական համոզմունքներին ու իրենց նպատակներին հասնելուն, որ այն մոլուցքի է վերածվում։

Աղեղնավորները ամեն կերպ փորձում են չմտածել ծերության մասին։ Սա նրանց մոտ այնքան խորացված է, որ նրանք սեւեռվում են այդ մտքի վրա եւ մշտապես փորձում հաճոյախոսություններ «կորզել» դիմացինից իրենց երիտասարդ տեսքի մասին։ Ի դեպ, այս հաճոյախոսություններ միշտ արդարացված են, քանի որ աղեղնավորները, չնայած իրենց չհետեւելուն, պահպանում են իրենց սեքսուալությունն ու գայթակղությունը։

Այծեղջյուրը շատ ուշադիր է ժամանակի նկատմամբ, քանի որ նրան «ղեկավարում է» Սատուրնը, որը պատասխանատու է ժամանակի համար։ Սակայն այծեղջյուրների համար ժամանակն ասես հակառակ է ընթանում. նրանք ծնվում են «փոքրիկ ծերուկներ» եւ շատ խելացի ու իմաստուն են լինում, իսկ ծերության շրջանում նրանց մեջ արթնանում է խեղկատակության եւ երեխակայական զգացումները։

Շարունակությունն՝ այստեղ