Բարեկամական խորհուրդ ՀՀ իշխանություններին. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն անդրադառնալով արտակարգ ռեժի պատճառով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կոնֆլիկտի հանգուցալուծման հանարվոր հետևանքներին, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծանր գին ունեցավ իշխանության համար երկու պատճառով. 1. Տարված լինելով «Այո»-ի քարոզով, նրանք կորցրեցին կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելու բացառիկ հնարավորությունը, և 2. Փաշինյանի վարկանիշի անկման պայմաններում հանրաքվե անելը հավասարազոր է իշխանության անվերապահ կապիտուլիացիայի։ Հանրաքվեն հետաձգելու նպատակով ՀՀ կառավարությունը երկարաձգեց Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը, ինչը, հասկանալի պատճառներով, երկար շարունակվել չի կարող։ Իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։ Արդյունքում կպահպանվի ՀՀ Սահմանադրության պահանջը, իսկ իշխանությունը կստանա լեգալ և լեգիտիմ հիմք հանրաքվեն չեղարկելու համար։ Այս լուծման միակ անցանկալի հետևանքը իշխանության համար կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության ճանաչելը, բայց սա կլինի նվազագույն կորուստը։ Մնացած բոլոր լուծումները իշխանության համար կլինեն կործանարար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։




















Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության ...
«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հա...