Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր Ավետիսյան

Լավագույն դեպքում խորը պոպուլիզմ, վատագույն դեպքում՝ քաղաքական ինքնիրավչություն

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադառնալով քաղաքական առաջնորդի դերին ու դրանով պայմանավորված բովանդակային քայլերին, ֆեյսբուք սոցիալական ցանի իր միկրոբլոգում գրել է.
«Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, որը ներառում է մարդկանց վրա ազդելու կարողությունը. որոշակի նպատակներին հասնելու իրենց համատեղ գործունեության կազմակերպման ուղղությամբ, նոր գաղափարներ ստեղծելու ունակություն, քաղաքական ժամանակի զգացում և քաղաքական իրազեկման ունակություն, իսկ հատկապես այսօր քաղաքական վարքաբանության և պատասխանատվության զգացումը:
Հասարակության գոնե ռացիոնալ գերակայություններ ունեցող հատվածը այսօր պահանջում է ուժեղ, կիրթ, ազնիվ ազգային առաջադիմական առաջնորդություն, ով պատրաստ է հայ հասարակությանը տանել դեպի բարձր տեխնոլոգիական ու մրցակցային աշխարհ: Մեր հայրենիքը գտնվում է այնպիսի աշխարաքաղաքական միջավայրում, ինչպես նաև դինամիկ, գաղափարական և քաղաքական այնպիսի տարածքում, որն անկասկած, հսկայական ազդեցություն է թողնում մեր երկիր վրա: Սակայն իռացիոնալ քաղաքական վարքաբանությունը և անարդյունավետ կառավարումը վերը նշված ելակետային խոտաններով ուղղակի խժռում է նույն իշխանության լեգիտիմության ողջ բազան: Այսօր, ՀՀ քաղաքական ռեժիմը գտնվում է ճգնաժամի մեջ, ինչը հասարակության համակարգային վտանգների արտացոլումն է: Քանզի դա ուղեկցվում է ոչ միայն ավանդական արժեքների ոչնչացմամբ, այլև առաջնորդության գաղափարի դեֆորմացմամբ և վառ անհատների պախարակմամբ:
Այն միջավայրը, որը ձևավորվել է հեղափոխակարգ իշխանության և նրա լիդերի կողմից չունի այնպիսի բնութագրեր, որոնք կնպաստեն երիտասարդ ժամանակակից հայ մարդու անհատականության զարգացմանը: Մենք ականատես ենք այսօր արժեքային բնութագրերի, քաղաքական ղեկավարության իրական դրդապատճառների բացակայության: Այս առումով մեր հայրենիքում գերակայող է դարձել քաղաքական մշակույթի ցածր մակարդակը:
Արդեն իսկ նշմարելի է Գերագույն գլխավոր հեղափոխականի (ԳԳՀ) և նրա ֆեյք-նետոկրատիայի (netocracy) դերն` իր իսկ կերպարի ձևավորման գործում, որոնք հասարակությանը ընդհանուր պատկերացում են տալիս, նրա քաղաքական «գաղափարների» և ձգտումների մասին:
Կործանարար է, երբ կառավարման մեծ փորձ ունեցող գործիչների զգալի մասը հեռացվում են ակտիվ քաղաքական գործունեությունից: Իսկ բազմաթիվ մարդիկ, կուսակցություններ և շարժումներ դիմում են քաղաքական մշակույթ չունեցող ԳԳՀ-ին կոչ անելով նրան գործնական քայլեր կատարել, պատասխանել տարբեր համայնքների, սոցիալական խմբերի և հասարակության լայն շերտերի հարցերին և ձգտումներին: Սակայն ստանում են պատասխան լավագույն դեպքում խորը պոպուլիզմի, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական ինքնիրավչության տեսքով: Այս քաղաքական վարքաբանության երկարակեցությունը շատ սահմանափակ է: Այն էլ այն դեպքում, երբ առկա է կառավարման արդյունավետության և քաղաքական բովանդակություն ստեղծելու շատ ցածր պոտենցիալ, որն այլևս չի կարող օգնել լեգիտիմության անկմանը»: