Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ ընդդիմադիր ուժ

 

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի հայրենակիցներ
Մենք բոլորս, ինչպես 2020 թվականի համապետական ընտրությունների արդյունքներից, այնպես էլ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստից աննախադեպ ակընկալիքներ ունեինք։
Արդարացա՞ն ակընկալիքները ընտրությունների արդյունքներից՝ կարծում ենք՝ ոչ,
կարդարանա՞ ակընկալիքները այս գումարման ԱԺ-ի աշխատանքներից՝ թերևս առաջին նիստի ընթացքը դեռևս հուսադրող չէ։
Արցախում ձևաորված կառավարման համակարգը տարիներ շարունակ բացառում էր ընդիմադիր քաղաքական դաշտի ձևավորումը: Այդ ընթացքում քաղաքական վերնախավը ապահովեց գործող կառավարման համակարգի վերարտադրությունը: Նման պայմաններում արցախյան քաղաքական կյանքը մնաց պատվիրված կամ նշանակովի, այլ ոչ թե մրցակցային: Հույս կար, որ այս համապետական ընտրությունները կդառնային այն սկզբնակետը, որից կսկսվեր իրական քաղաքական գործընթացներ, հույս կար, որ ընտրությունները սկիզբ կհանդիսանան վերջին տասնամյակների ընթացքում իրականում արդար ու թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, որը բառիս բուն իմաստով «հեղափոխություն» կառաջացնի արցախցու հոգու և մտածողության մեջ: Այս հույսից ոգևորված Արցախի ընտրողը հավատաց այն քաղաքական ուժերին, որոնք քարոզարշավի ժամանակ ջանք չխնայեցին ապացուցելու, որ իրենք դեմ են ներկայիս իշխանություններին, որ փոխելու են ներկայիս տարվող քաղաքականությունը, որ վերջ են տալու թալանին, հանցավոր հարստացմանը, որ պատասխանատվության են ենթարկելու երկրի զարգացումը ձախողած և երկիրը թալանած անձանց՝ հավատաց և կատարեց իր ընտրությունը։
ԱՀ ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստում մենք ակընկալում էինք բավականին ուշագրավ զարգացումների՝ զարգացումներ, որոնք կտաին այն կարևոր հարցի պատասխանը, թե արդյոք մեր երկրում տեղի ունեցածն իսկապես համակարգային փոփոխությո՞ւն է, որի հանգրվանը մեր երեխաների համար ժողովրդավար երկիր, ազատ և երջանիկ ապագայի կառուցումն է, թե՞ թվացյալ ընտրություն, որը վերածվեց իշխանության վերարտադրման:
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, հայտարարում է իրեն որպես ընդիմադիր և որպես ընդդիմադիր ուժ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին և ստիպելու է իշխանություններին կյանքի կոչելու այդ բոլոր ծրագրերը։ Մենք ստիպելու ենք գործադիր իշխանությանը հասկանալու, որ իշխանությունը դա առաջին հերթին պատասխանատվություն է։ Մենք, որպես ընդիմություն՝ աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։
Սիրելի հայրենակիցներ, միասին Արցախում երաշխավորելու ենք անվտանգությունը և արդարությունը։