Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

Փաշինյանն ու իր թիմը, չունենալով պետական մտածելակերպ և առաջնորդվելով անձնական շահերով, ամեն ինչ անում են, որ Վրաստանն ավելի սաստկացնի քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաելույթում բացահայտած սկանդալային փաստերին: Այս առիթով Համբարյանը գրել է.

«Ինչպես է Փաշինյանը փչացնում հայ-վրացական հարաբերությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության անդամները վերջին օրերին ամեն ինչ անում են, որ առանց այդ էլ ընդամենը "կենացների մակարդակում" գտնվող հայ-վրացական "եղբայրական" հարաբերություններն ընդհանրապես գահավիժեն...

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին տեսաելույթում բացահայտեց սկանդալային փաստեր այն մասին, թե ինչպես է Նիկոլը 14 հազար 875 կիլոգրամ ծխախոտ արտահանել Աբխազիա՝ մի երկրամաս, որը պաշտոնական Թբիլիսին համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված, իսկ պաշտոնական Մոսկվան էլ այն համարում է անկախ երկրիր... Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը՝ գիտակցելով, թե ինչ վիճակում կարող է հայտնվել...

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ ծխախոտը Փաշինյաններն Աբխազիա չեն արտահանել, այլ դա արել է ինչ-որ մեկը՝ միևնույն է դա դիվանագիտական սկանդալի պատճառ է դառնալու, քանի որ չէր կարող ՊԵԿ-ը թույլ տալ ծխախոտի ինչ-որ արտահանողի այն վաճառքի համար ՌԴ-ի տարածքով արտահանել մի երկիր, որը Երևանի կողմից ճանաչված չէ... Ավելին, քանի որ Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածքը, ապա ստացվում է, որ Աբխազիա ծխախոտ ներմուծող հայ առևտրական/ները մաքսանենգ ճանապարով այն տեղափոխել են ՌԴ-ից Վրաստանի տարածք՝ խախտելով Վրաստանի բազմաթիվ օրենքներ...

Այս ամենին նաև գումարվեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անհեռատես և տգետ հակավրացական ելույթը, որին արդեն տարբեր մակարդակներով և բավական կոշտ արձագանքում են Թբիլիսիից...

Այսպիսով, Փաշինյանն ու նրա կառավարության անդամները մոռանալով Հայաստանի աշխարհագրական դիրքը և ընդհանրապես դիվանագիտական էթիկան, չունենալով պետական մտածելակերպ և առաջնորդվելով զուտ անձնական շահերից ամեն ինչ անում են, որպեսզի առանց այդ էլ թուրք-ադրբեջանական տանդեմի պրեսսինգի տակ գտնվող Վրաստանն էլ ավելի սաստկացնի իր քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ...

Վերջին շրջանում մաքսանենգ ճանապարհով Հայաստանից այս քանակությամբ ծխախոտի դուրս բերումը, շատ մեծ հարված է նաև մեր երկրի միջազգային իմիջին, որը նմանվում է "բանանային" հանրապետություններին...

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե ինչ-որ մի օր պարզվի, որ շատ հզոր, բայց "ահնայտ" ծխախոտի մաքսանենգներն անձնական շահից դուրս գալով ծխախոտ են արտահանել նաև Հյուսիսային Կիպրոս կամ Կոսովո...»: