Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել

Նորայր Եղյանը՝ սիրելիից բաժանվելու և Քրիստինե Եղոյանի հետ հարաբերությունների մասին

Դերասան Նորայր Եղյանը, ով հեռուստադիտողներին այս շրջանում ներկայանում է «Երևի», «Ավազե դղյակ» հեռուստասերիալներում, դեպի հեռուստատեսություն քայլերը սկսել է որպես հաղորդավար: Tert.am Life-հետ զրույցում Նորայրը խոսեց ինչպես իր գործունեության, այնպես էլ  անձնական կյանքի մասին։

Նորայրը պատմեց, որ ի սկզբանե նպատակ է ունեցել հաղորդավար դառնալ. «Մասնագիտությամբ դերասան եմ, բայց ընդունվեցի Թատերական ինստիտուտ, որպեսզի հաղորդավար դառնամ։ Մտածում էի, թե դա ամենաճիշտ դպրոցը կլինի ինձ համար, հետո սիրահարվեցի դերասանի մասնագիտությանը, էլ հնարավոր չէր կանգ առնել»: 

Ուսանողական տարիներին՝ մինչև 2015 թվականը, Նորայրն աշխատել է Կամերային թատրոնում, ավելի ուշ՝ մասնակցել է «Դար 21» հեռուստաընկերության հայտարարած քասթինգին ու աշխատել որպես հաղորդավար, այնուհետև հեռուստասերիալներում խաղալու հրավերներ է ունեցել:

«Սկզբնական շրջանում հրաժարվում էի շատ առաջարկներից, որովհետև չէի կարողանում հասկանալ՝ ինչը ինձ կտանի հաջողության: Առաջարկն ընդունելիս կարևորում եմ այն  հանգամանքը, թե ովքեր են նախագծի հեղինակաները, ինչպիսի թիմ է ներգրավված այնտեղ, ինչպես նաև սցենարն ու կերպարային գիծը, որ պետք  է տանեմ: Սկսեցի նկարահանվել Հանրային հեռուստաընկերության ֆիլմաշարերում, առաջին հեռուստասերիալը, որում հանդես եկա, «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստասերիալն էր,  հիմա զբաղված եմ նախագծի երկրորդ եթերաշրջանում»,- ասաց նա:  

Վերջին շրջանում շատ է խոսվում Քրիստինա Եղոյանի ու Նորայր Եղյանի բարեկամական կապի մասին: Քննարկումների տեղիք են տվել դերասանի գրառումներն ու Քրիստինայի հետ համատեղ լուսանկարները, որոնցում Նորայրը Քրիստինային ներկայացնում է որպես իր քույրիկ: Խոսակցություններն առավել ակտիվացան, երբ պարզվեց, որ Քրիստինան ու Նորայրը ծնվել են միևնույն օրը՝ մայիսի 13-ին և շատերը նրանց դիտարկեցին որպես երկվորյակ. «Մենք նույն օրն ենք ծնվել և ունենք նման ազգանուններ` մեկ տառի տարբերությամբ, բայց մեր միջև ազգակցական որևէ կապ չկա, մենք ուղղակի միմյանց ասում ենք՝ որդեգրված քույր ու եղբայր»:

Դերասանի խոսքով` Քրիստինային որպես իր քույր ներկայացնելը պայմանավորված է դեռ ուսանողական տարիներից ձևավորված մտերմությամբ և ընկերական ջերմ հարաբերություններով: «Ես ու Քրիստինան սովորել ենք Թատերական ինստիտուտում, հետո երկուսս էլ ընդունվեցինք Կամերային թատրոն և ավելի մտերմացանք: Այնուհետև ես թատրոնից դուրս եկա, ինքը՝ նույնպես, մեր ճանապարհները որոշ ժամանակով բաժանվեցին, քանի որ այդ շրջանում չէի զբաղվում դերասանական գործով,-պատմեց Նորայրն ու ավելացրեց, որ մեկուկես տարվա դադարից հետո իրենց ընկերությունը շարունակվել է պատահական հանդիպումից հետո։ –Մենք հանդիպեցինք «Դեպի երազանք» նախագծում: Երբ ես մասնակցում էի քասթինգին, նա պետք է լիներ այն տեսարանում, որը փորձելու էի: Այդ պատահական հանդիպումով մեր կապն ավելի ամրապնդվեց, ընկերությունն ավելի ուժեղ դարձավ, սկսեցինք ավելի հաճախ հանդիպել»:

Նորայրը վստահ է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև կարող է լինել իրական ընկերություն, ավելին, ելնելով սեփական փորձից, նա վստահեցնում է, որ այդպես ավելի լավ է: Նա նշեց, որ ինքն ու Քրիստինան հաճախ են միմյանց խորհուրդներ տալիս:

«Եթե ես ունենում եմ առաջարկներ, առաջինը Քրիստինային եմ ասում այդ մասին, նա խորհուրդ է տալիս, թե որ տարբերակն ընտրեմ: Վերջին շրջանում ավելի շատ նրա երաժշտական գործունեության, տեսահոլովակների հետ կապված ենք քննարկումներ ունենում, որոշում, թե, օրինակ, ինչ հագուստ ընտրի: Եթե ես նվիրվում եմ մարդուն, մինչև վերջ եմ անում դա, նույնն էլ՝ Քրիստինան: Մեր ընկերության մեջ իսկապես այդպես է»,-ասաց նա:

Անդրադառնալով իր անձնական կյանքին` Նորայրը նշեց, որ ներկայումս հարաբերությունների մեջ չէ։ Նա հայտնեց, որ ինքն ու  պարուհի Սիլվի Մարդոյանը բաժանվել են։ «Մեր հարաբերություններն ընդհատվել են, բայց չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայի շուրջ»,-եզրափակեց դերասանը:


Ավելին՝ այստեղ: