Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա

Մարդկանց մեծ մասը, բացառությամբ՝ իմաստունների և հիմարների, սովորում է իր սխալների վրա։ Անցյալ շաբաթ Վրաստանի ԱԳ նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը ափսոսանք է հայտնել Թբլիսիին։ Ենթադրելի է, որ հայ պաշտոնյան այսուհետև այլ երկրների կառավարությունների ու ժողովուրդների հասցեին անզույշ արտահայտություններ չի անի, իսկ նրա փոխարեն Հայաստանն ափսոսանք չի հայտնի հարևան երկրին, կարևորելով հայ-վրացական գործընկերային հարաբերությունները, որոնց մասին ընդգծել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը՝ երեկ տարածած հայտարարության մեջ։ Այնուամենայնիվ՝ հարցը մնում է բաց։ Ինչպե՞ս է լինում, որ հարևան Վրաստանում մեկ օրում գրանցվում է Քովիդ19-ի վարակման 1 դեպք, իսկ Հայաստանում՝ 452։ Ի՞նչն է խանգարում կառավարությանն ընդունելու վրացական հրավերը, մեկնելու Թբլիլիսի և տեղում արձանագրելու վրացական ֆենոմենը։ Եթե այն գիտականորեն հասկանալի-մեկնաբանելի հրաշք է, ապա պետք է կիրառել Հայաստանում, կամ գիտականորեն հիմնավորել, թե ինչու վրացական փորձը հնարավոր չի հայկականացնել։ Հիշեցնենք, որ վարչապետը մի քանի անգամ հորդորել է հաշտվելու այն մտքի հետ, որ կորոնավիրուսը Հայաստանում է լինելու 1 տարի։ Առողջապահության նախարարը լայվերից մեկում կանխատեսել էր, որ անկախ պատվաստանյութից և դեղամիջոցներից, կորոնավիրուսը աշխարհում կմնա 5 տարի։ Նշանակում է՝ վրացական փորձը ուսումնասիրելու, տեղայնացնելու, այդպիսով՝ մարդկային կորուստները նվազեցնելու համար ժամանակ կա։ Եվ եթե Մարդն արժեք է, իսկ Կյանքը՝ թանկ, ապա պետք է ճանաչել և կիրառել պայքարի ամեն հաջողված միջոց, այդ թվում՝ վրացականը։ Պանդեմիայի դեմ գլոբալ պայքարում կա մեկ այլ միջազգային քաղաքական խնդիր, որը, կարծես թե, ուշադրությունից վրիպել է։ Արցախում նույնպես վարակակիրների թվերն աճում են։ Բայց Արցախի թվերն արտացոլված չեն համաշխարհային վիճակագրության մեջ։ Հետևաբար՝ համաշխարհային վիճակագրության մեջ սխալանք կա։ Սա նկատի ունենալով, պետք է պահանջել՝ Արցախի թվերն առանձին տողով ներառելու համաշխարհային վիճակագրության մեջ, որպեսզի վիճակագրությունը արտացոլի իրականությունը, արժանվույն գնահատվի Արցախի համեստ ներդրումը համաշխարհային մարտահրավերի դեմ համամարդկային պայքարում, և միջազգային հիմնադրամներից հատկացվող ֆինանսական հատկացումներից բաժին հասնի նաև Արցախին։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 միլիոն դոլար անհապաղ հատկացրելու որոշում է ընդունել։ Նույնկերպ պետք է հատկացում կատարվի Արցախին։ Իսկ եթե Հայաստանին հատկացված օժանդակությունը նախատեսված է նաև Արցախի համար, այսինքն՝ 280 միլիոն դոլարից բաժին է հանվելու Արցախին, ապա Արցախի թվերը պետք է գումարվեն Հայաստանի թվերին և ստացված գումարը լրացվի պանդեմիայի համաշխարհային աղյուսակում Հայաստան+Արցախ տողի դիմաց։ Թաթուլ Մկրտչյան