Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել

COVID-19-ով պացիենտների 70 տոկոսը ոչ ոքի չի վարակում. հետազոտություն

COVID-19 հիվանդությունն ունեցող դեպքերի ճնշող մեծամասնության համար պատասխանատու են այսպես կոչված «սուպեր տարածողները»: Մյուս վարակվածների մեծամասնությունը ոչ ոքի չի վարակում, պնդում են Հոնկոնգից գիտնականները նոր հետազոտության մեջ, հաղորդում է medportal.ru-ն: Հետազոտության նախնական տարբերակը հրապարակված է researchsquare.com-ում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակման նոր դեպքերի 80 տոկոսի համար պատասխանատու է կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը. այդ երեւույթը կոչվում է սուպեր տարածման էպիզոդներ, երբ մեկ մարդը փոխանցում է վիրուսը փակ տարածքներում կամ տրանսպորտում մեծ թվով մարդկանց: Ուշագրավ է, որ վարակված մարդկանց 70 տոկոսը, ինչպես պարզել են հետազոտողները, չեն փոխանցում վիրուսն այլ մարդկանց:

Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Բեն Քոուլինգը, սուպեր տարածման դեպքերը հանդիպում են ավելի հաճախ, քան թվում է: Եւ դա ցույց է տվել, որ սուպեր տարածման պրոֆիլակտիկան կարող է օգուտ բերել բազմաթիվ մարդկանց:

Քոուլինգը եւ նրա գործընկերները վերլուծել են Հոնկոնգում COVID-19-ի ավելի քան 1000 դեպք ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց խոսքով՝ սուպերտարածումը կարող է լինել քաղաքում վիրուսը փոխանցելու հիմնական միջոցը. Հոնկոնգում վարակման դեպքերի ավելի քան կեսը կապված էր վարակի տարածման ընդամենը 6 էպիզոդների հետ. մարդկանց մեծամասնությունը վարակվել է զանգվածային միջոցառումների ժամանակ եւ հանրային վայրերում, օրինակ, եկեղեցում, հարսանիքների ժամանակ կամ ակումբներում: Հիվանդությունը կրողների 20 տոկոսը եղել է 80 տոկոսի վարակման աղբյուրը: Մնացած 20 տոկոսը կապված է եղել վարակվածների 10 տոկոսի հետ:

 

Ավելին