Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

#SutNikol նախաձեռնության բոլոր անդամներն ազատ են արձակվել. Ոստիկանությունը նշում է հոդվածը

Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ոստիկանության բաժին է բերվել 9 անձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներին բաց են թողել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Ըստ կայքի տեղեկությունների, ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ: