Հայտնի է հղի կանանց համար վտանգավոր դեղամիջոցը. գիտնականներ
Հղի կանանց խորհուրդ չի տրվում ընդունել բենզոդիազեպին շարքի դեղամիջոցներ. դրանց օգտագործումը 11 տոկոսով մեծացնում է վիժման վտանգն առաջին եռամսյակում, նախազգուշացնում են կանադացի գիտնականները:
Centre Hospitalier Universitaire Sainte-Justine-ին հետազոտողները հավաքել են 1998-2015 թթ. Կանադայի բնակչուհիների շրջանում շուրջ 442 000 հղիության մասին տվյալներ: Պարզվել է, որ գրանցված բոլոր հղիությունների 6 տոկոսն ավարտվել է վիժումով: Հղիների շուրջ 1 տոկոսն էր ստացել բենզոդիազեպին տեսակի դեղամիջոց հղիության սկզբում հուզական լարվածությունը բուժելու համար: Վերլուծությունը ցույց է տվել, որ այդ դեղամիջոցների ամբողջ շարքը, անկախ ապրանքանիշից ու արտադրողից, մեծացնում է վիժման վտանգը 11 տոկոսով:
Գիտնականներն ընդգծում են, որ իրենց աշխատանքի արդյունքները չունեն ապացույցներ եւ կարող են միայն մատնանշել կապը բենզոդիազեպին ընդունելու եւ վիժման վտանգի միջեւ: Դեռ ավելին, բացի դեղամիջոցներից, վիժման վրա կարող են բացասաբար ազդել, մասնավորապես, անքնությունն ու անհանգիստ վիճակը, որոնց բուժման համար կիրառում են հենց այն դեղերը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի