Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել

Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին

Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։

Տանն անցկացված հղիության թեստերը որոշում են մեզի մեջ խորիոնիկ գոնադոտրոպինի (ԽԳՏ) առկայությունը։ Կնոջ օրգանիզմում այդ հորմոնը սկսում է արտադրվել խորիոնի հյուսվածքի կողմից սաղմի հաջող իմպլանտացիայից հետո՝ արդեն ձվաբջջի բեղմնավորման 6-8-րդ օրը։ Այդ հորմոնը համարվում է հղիության առկայության եւ նպաստավոր զարգացման կարեւորագույն ցուցանիշներից մեկը, դրա մակարդակով կարելի է դատել ոչ միայն հղիության, այլ նաեւ այն մասին, թե ինչպես է այն զարգանում։

Տանն անցկացված թեստերը արձագանքում են հորմոնի որոշակի ձեւերին՝ ինտակտային ԽԳՏ-ին։ Բայց ԽԳՏ հատվածային ձեւը, սկսած մոտավորապես հղիության 6-րդ շաբաթից, սկսում է գերազանցել մեզի մեջ, եւ դրա պատճառով թեստը կարող է արձագանքել պատշաճ ձեւով ինտակտային ԽԳՏ-ին եւ կեղծ արդյունք ցույց տալ։

Հետազոտության հեղինակը՝ դոկտոր Աննա Գրոնովսկին, տասնամյակ առաջ ուշադրություն էր դաձրել այն բանին, որ թեստերի արդյունքները կարող են ճիշտ չլինել։ Նրան էր դիմել մի պացիենտ՝ հղիության կասկածով, բայց թեստը բացասական արդյունք էր ցույց տվել։ Շուտով պացիենտը վերադարձել էր՝ վիժման սպառնալիքով։ Արյան անալիզը եւ ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել են, որ նա իսկապես հղի է։

Այդ ժամանակվանից դոկտոր Գրոնովսկին սկսել է ստուգել հղիության թեստերը, եւ նրա աշխատանքների շնորհիվ ամերիկյան Food and Drug Administration-ը, հայտարարել է թեստերի հանդեպ նոր պահանջների մասին. դրանք պետք է արձագանքեն նաեւ հատվածային ԽԳՏ-ին։ Բայց քիչ չեն թեստերը, որոնք շուկայում հայտնվել են մինչեւ նոր կանոնները մտցվելը։

Ավելին