Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Աշխարհ

Ռուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով. Լավրով

Ռուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով, որոնք մերժում են Շառլ դը Գոլի գաղափարները: Այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ ֆրանսիական The Revue Politique et Parlementaire ամսագրում հրապարակված հոդվածում՝ նվիրված Հինգերորդ հանրապետության նախկին առաջնորդի ծննդյան 130-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ: 

«Ավրաատլանտիկան» բախվել է վստահության լայնածավալ ճգնաժամի: Այդպես էլ չի կառուցվել իրավամբ միասնական Եվրոպա: Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ փոխգործակցության մեծածավալ ներուժը, ըստ էության, պարապուրդի է մատնված: Եվրոպական, այդ թվում նաեւ ֆրանսիական բիզնեսը վնասներ է կրում: Վստահ եմ՝ ընթացիկ սցենարը հեռու է նրանից, ինչը նկատի էր ունեցել Շառլ դը Գոլը, որը հրաշալի գիտակցում էր «առանց Ռուսաստանի Եվրոպայի» ամբողջ հակաարդյունավետությունն ու անհեռանկարայնությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հիմա արեւմտյան հանրույթում գերակշռում է նրանց նախանշած գիծը, ովքեր «յուրացնելով մարդկության ճակատագրերի որոշման իրավունքը, կարճատես ընտրություն են կատարել նատօյակենտրոնամետության, «զրոյական գումարով» աշխարհաքաղաքական խաղերի եւ «հայտնի առաջատար» տրամաբանության օգտին: Լավրովը հիշեցրել է Հարավսլավիայի ռմբակոծությունների մասին, դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդարձակման՝ չնայած դեռեւս խորհրդային ղեկավարության առաջ ստանձնած պարտավորություններին, Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջմանը եվրոպական մի շարք երկրների աջակցության եւ դրան հաջորդած Ռուսաստանի դեմ  միակողմանի պատժամիջոցների սահմանման մասին:

Ընդ որում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ աշխարհի ճարտարապետությունը եւ մայրցամաքում կայունությունը ձեւավորելու հնարավորությունը դեռեւս պահպանվում է: «Ընթացիկ պայմաններում այս խնդրի լուծման առավել արդյունավետ ուղին տարբեր ինտեգրացիոն նախագծերի  ներուժի ստեղծումն է, որոնք իրացվում են ընդարձակ եվրասիական տարածքներում՝ Լիսաբոնից մինչեւ Ջակարտա»,- շարունակել է նա՝ հավելելով, որ հենց դրան է ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնությունը: