Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Բրազիլիան կորոնավիրուսի զոհերի թվով աշխարհում երկրորդ տեղում է հայտնվել

Բրազիլիան կորոնավիրուսի զոհերի թվով անցել է Մեծ Բրիտանիայից եւ այս ցուցանիշով հայտնվել աշխարհում երկրորդ տեղում: Այս մասին վկայում են ուրբաթ երեկոյան երկրի Առողջապահության նախարարության նոր պորտալում թարմացված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ վերջին ամփոփագրի՝ լատինաամերիկյան երկրում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության մահվան ելքերի թիվը մեկ օրում մեծացել է 909-ով՝ հասնելով մինչեւ 41 828-ի: Նույն ժամանակ հայտնաբերվել է վարակման 25 982 նոր դեպք, ընդհանուր թիվն աճել է մինչեւ 828 810: Ապաքինվել է 365 063 պացիենտ, որոնցից 19 468-ը՝ վերջին մեկ օրում:

Երկրում ինֆեկցիայի տարածման էպիկենտրոնն է հարավարեւելյան Սան Պաուլու նահանգը եւ նրա նույնանուն մայրաքաղաքը, որի ագլոմերացիայում բնակվում է 21 մլն մարդուց ավելի: Նահանգում կան մոտ 167 900 հազար վարակակիրներ եւ 10 368 մահացածներ:

Վարակվածների թվով երկրորդն է հարեւան Ռիո դե Ժանեյրոն (77 784 վարակվածներ), որտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 417 մարդ, երրորդը հյուսիսարեւելյան նահանգ Սեարան (75 705 վարակակիրներ եւ 4 788 մահացածներ): Ծանր իրավիճակ է ստեղծվում հյուսիսարելյան Պեռնամբուկու (43 872 հազար վարակակիր եւ 3 694  մահացածներ) եւ Մարանյան (57 605 վարակակիրներ եւ 1 399 մահացածներ) նահանգներում, ինչպես նաեւ երկրի հյուսիսային Ամազոնա (55 111 վարակակիրներ եւ 2 429 մահացածներ) եւ Պարա (66 328 վարակակիրներ եւ 4 132 մահացածներ) նահանգներում: