Սոֆի Դևոյանը` 71-ամյակին կորոնավիրուսով վարակված լինելու և իրեն մատուցված անակնկալի մասին
ՀՀ Ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանն այսօր նշում է 71-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծննդյան տարեդարձն առանց հյուրերի կնշի, քանի որ վարակված է կորոնավիրուսով և արդեն 20 օր է՝ ինքնամեկուսացման մեջ է:
«Ընտանիքիս մյուս անդամները չեն վարակվել, միայն ես եմ վարակվել տան աշխատողից: Բարեբախտաբար, ինձ արդեն լավ եմ զգում, բայց դեռ մի քանի օր էլ կմնամ տանը: 20 օր իմ սենյակում եմ անցկացրել, տան անդամների հետ չեմ շփվել, որպեսզի նրանց էլ չվարակեմ, բայց վտանգավոր շրջանն անցել է, երկու օր է՝ սենյակային ինքնամեկուսացումից դուրս եմ եկել: Երանի այն օրը, երբ կասեն`կարող ենք հանել դիմակները ու հանգիստ ապրել»,-ասաց պարուհին:
Չնայած ստեղծված իրավիճակին`նրա հիմնած Հոգու և պարի թատրոնի ուսուցիչներն ու աշակերտներն անակնկալ են մատուցել հոբելյարին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

«Այն, ինչ այսօր կատարվեց, երբեք չի կրկնվի: Իմ պարի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հոլովակ էին պատրաստել ինձ համար, որը դիտելիս մեքենաների ազդանշանների բարձր ձայն լսեցի: Հարսս`Զարուհին և թոռնիկս`Սոֆին, տեղյակ էին, թե ինչ է կատարվում: Ինձ պատշգամբ տարան, որտեղից տեսա իմ աշակերտներին, ովքեր ծաղիկներով եկել էին ինձ շնորհավորելու: Ավելի հուզիչ ծննդյան օր չեմ ունեցել իմ կյանքում: Աշակերտներս նույնիսկ պարեցին ինձ համար: Իհարկե, ոչ ոք տուն չմտավ, տնից բավականին հեռավորության վրա էին»,- պատմեց նա:
Անդրադառնալով իր տարիքին`Սոֆի Դևոյանն ասաց, որ իրեն շատ ավելի երիտասարդ է զգում. գաղտնիքը`սիրելի աշխատանքն ու հարազատների սերն է:

«Երբ զգում ես, որ քեզ սիրում են, գնահատում են, կողքիդ ունես հարազատ մարդկանց մեծ բանակ, քեզ երիտասարդ ես զգում, ուժ ես ստանում: Ես հոգեպես դեռ 25 տարեկան եմ, երիտասարդներին շատ լավ եմ հասկանում ու հեշտ եմ լեզու գտնում նրանց հետ,- ասաց նա և խոստովանեց, որ եթե իրեն 25 տարեկանում հանդիպեր, խորհուրդ կտար ապրել այնպես, ինչպես ապրել է: -Զղջումներ, հիասթափություններ եղել են, բայց կարողացել եմ հաղթահարել այդ ամենը: Գեղեցիկ կյանքով եմ ապրել ու ինձ սովորեցրել եմ ապրել պահով, րոպեով, օրով»:
Մարիամ Խաչատրյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...