Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Տնտեսություն

Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ

Ընդհանրապես տուրիզմում առկա խնդիրները պետք է բաժանել իրավիճակային  խնդիրների, և համակարգային: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Visit Armenia» DMC & Travel և «Lore Travel» ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը՝ անդրադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին:

«Լիցենզավորումը, հաշվառումը, դրանք համակարգային խնդիրներ են, իսկ իրավիճակային խնդիրները այս պահին խնդիրների առաջ կանգնած կազմակերպություններին ֆինանսական արտոնություններ տրամադրելն է, վարկային պարտավորությունները հետաձգելն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ այսօր շատերը սկսեցին զբաղվել ներքին տուրիզմով, այսինքն այն կազմակերպությունները, որոնք զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, ինչը բերեց թե՛ դեմբինգային քաղաքականության կիրառման, թե՛ նաև որակի անկման և դրա հետևանքնեը առկա են: «Նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք ավանդապես ներքին տուրիզմով էին զբաղվում այսօր խնդիրներ ունեն, որովհետև շուկան փոքր է, սակայն կազմակերպությունները, որոնք ներքին տուռեր են վաճառում, շատացել են և այն կազմակերպությունները, որոնք մշտապես զբաղվել են  ներքին տուրիզմով, ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ  այն կազմակերպությունները, որ նոր են սկսել զբաղվել, խնդիրներ են ունենում կապված որակի հետ: Արդյունքում հասել ենք մի կետի, որ ունենք մի կողմից անբարեխիղճ մրցակցություն, մյուս կողմից անորոակ ծառայություններ»,-ասաց նա:

Ըստ Վլադիմիր Գևորգյանի՝ անցած տարվա համեմատ 20-30 տոկոս գների նվազում կա: «Երբեմն ամենօրյա տուռեր ենք հանդիպում ծիծաղելի գներով և երբ մինիմալ ինքնարժեք ենք հաշվարկում, ստացվում է, որ այդ տուռը վաճառելը անիմաստ է դառնում և հասկանում ենք, որ դա ուղղակի դեմբինգային քաղաքականության արդյունք է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պետության միջամտության անհրաժեշտությանը, ապա նա նախ  նշեց, որ Տուրիզմը Հայաստանում  պետք է լիցենզավորվի, որ այն կազմակերպությունները, որոնք գոնե մինիմալ պահանջներին չեն բավարարում, շուկայում գործունեություն չծավալեն, այն կազմակերպությունները, որոնք չունեն համապատասան ֆինանսական միջոցներ, համապատասխան մասնագետներ տուրիզմով չզբաղվեն, և դրա արդյունքում կունենանք շուկան մաքուր տեսքով, կլինի բարեխիղճ մրցակցություն և որակ:

«Ընդհանրապես, տուրիզմը միայն կազմակերպությունները չեն՝ գիդերն են, տրանսպորտային միջոցներն են, հյուրանոցներն են, որոնք խնդիր ունեն և այս համատեքստում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի, իսկ այս պարագայում տուրիզմը գնալով անդունդի եզրին է կանգնած, ամեն վայրկյան կարող է անդունդը ընկնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հյուրանոցների հագեցվածությանը, ապա նա ասաց, որ այդ առումով ևս խնդիր կա և եթե անցած տարիներին այս սեզոնին գրեթե հարյուր տոկոսով նրանց մոտ ամրագրումներ կան, ապա այս դեպքում միայն շաբաթ և կիրակի է այդքան հագեցվածություն, իսկ աշխատանքային օրերին  ծանրաբեռնվածությունը 50-60 տոկոս է:

«Ֆան Թրեվլ» ընկերության տնօրեն Անահիտ Ղազարյանն էլ նշեց, որ հյուրանոցների և տուռերի գնային քաղաքականությունը տարանջատված է, քանի որ այս պահին շատ էժան են տուռերը, իսկ հյուրանոցային բիզնեսում թեև կան զեղչային քաղաքականություն, բայց այդքան շատ չէ: «Զեղչեր արվում են, բայդ դա չի կարող էական լինել, մի քանի հազար դրամ է տարբերությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ հիսուն տոկոս հյուրանոցային հագեցվածությունը նվազել է, և եթե նախկինում իրենց ընկերությունում հաճախորդների հերթ էր, հիմա մեկ կամ երկու հոգի է օրվա մեջ:

«Խնդիրը հիմնականում կորոնավիրուով վարակման վախն է, իսկ երկրորդ խնդիրը գումարն է և հիմնական սոցփաթեթով հանգստացնողներն են գնում հանգստի: Ներքին տուրիզմը թվային ցուցանիշով չի ավելացել, ով գնում էր Ջերմուկ, հիմա էլ է գնում, բայց այնպես չէ, որ ով Եվրոպա պետք է գնար, այստեղ է հանգստանում»,-ասա նա:

Անահիտ Ղազարյանը նշեց, որ թեև հանգստյան գոտիներում անվտանգության կանոնոները պահպանվում են, պարբերաբար ախտահանումներ են լինում, սակայն կարծում է, որ արդյունավետ կլինի, եթե պետական կառույցների պատասխանատուներից, մասնավորապես տուրիզմի կոմիտեի նախագահը հայտարարի, թե ինչպես քաղաքացիները գնում են խանութ, տրանսպորտ, այնպես էլ կարող են գնալ հանգստանալու, քանի որ ռիսկը նույնն է: Նա նշեց, որ մասնավորապես Ծաղկաձորի հյուրանոցները, որտեղ տարել են կորոնավիրուսով վարակվածներին, այնտեղ ընդհանրապես չեն կարողանում մարդ ուղարկել: