Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ Աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ նախարարին
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը աշնանացանի հետ կապված մտահոգություն է հայտնել՝ կոչ անելով Էկոնոմիկայի նախարարին, ում պատասխանատվության տակ է նաև գյուղոլորտը, դուրս գալ առանձնասենյակից և շրջել մարզերում։
Պատգամավորը, մասնավորապես, գրում է․
«Հարկ է, որ կառավարությունը գյուղատնտեսական լուրջ ծրագրեր մշակի՝ այս փուլում աշնանացանի հետ կապված։
Այն, որ առանց գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտի ցուցանիշների անկում էր լինելու՝ փաստել ենք ամիսներ առաջ, երբ քննարկում էինք կառավարության կառուցվածքը։
Ժամանակի ընթացքում անկարևոր դարձավ նաև բնապահպանության նախարարությունը։ Փաստը՝ ոլորտն առանց գլխավոր պատասխանատուի, առանց նախարարի..
Չեմ ուզում թերագնահատել մյուս ոլորտների կարևորությունը, բայց իմ նշած նախարարությունները ԿԵՆՍԱԿԱՆ նշանակություն ունեն։
Էկոնոմիկայի նախարարին, ում պատասխանատվության տակ է նաև գյուղոլորտը խորհուրդ եմ տալիս դուրս գալ Երևանի օդակարգավորիչով իր առանձնասենյակից և շրջել մարզերում։
Շրջեք, ձեր աչքերով տեսեք իրավիճակը, ծրագրեր մշակեք գրողը տանի։ Տմբացեք։
Աշնանացանի ժամանակաշրջանն է։ Հացահատիկի ցանքի....
Եղեք ամենալայն դաշտերն ունեցող համայնքներում։ Հանրապետության բարձրադիր գոտիներում եղեք։
Բոլոր տիպի ներդրումներն այդ ոլորտում արդարացված են։ Մի մտահոգվեք։ Ընդամենը շրջեք, մասնագետների հետ ուսումնասիրեք անհրաժեշտ խնդիրներն ու անելիքներ պլանավորեք։
Եթե դժվարանում եք՝ դիմեք վարչապետին։ Կառավարությանը նոր կառուցված է պետք՝ գյուղատնտեսության նախարարությունով՝ մասնագիտացած թիմով։ Կառավարությունը գուցե այդ հարցում ոտքը կախ է գցում։
Ժամանակը սակայն հոսում է՝ ավազի փոխարեն ներքև տանելով ցորենի հատիկներ...»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին