Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Աշխարհ

Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ հունիսին բյուջեի դեֆիցիտը պատմության մեջ ռեկորդային մակարդակի է հասել՝ 864 միլիարդ դոլարի, հայտնում է RG-ն:

Associated Press-ի գնահատականով՝ դա պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ծրագրերի վրա ծախսերի մեծացմամբ: Բացի այդ, ամերիկացիներն առանց աշխատանքի են մնացել, ինչը հարկային եկամուտների կրճատման է հանգեցրել:

Հունիսին բյուջեի դեֆիցիտն ավելացել է նաեւ պետական ​​տարբեր ծրագրերի համար միջոցների բաշխման պատճառով: Այդպես, միայն «Աշխատավարձերի պաշտպանության ծրագրի» հունիս ամսվա արժեքը 511 միլիարդ դոլար է կազմել: Վերջապես, հունիսին դեֆիցիտի բարձրացման եւս մեկ պատճառ է դարձել հարկերի վճարումները մինչեւ հուլիսի 15-ը հետաձգելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը: Այս որոշումը նշանակում է, որ անհատ հարկ վճարողների եւ կորպորացիաների կողմից եռամսյակային վճարումները կկատարվեն մինչեւ այս տարվա հուլիսի 15-ը, այլ ոչ թե հունիսին, ինչպես միշտ եղել է:

Ընդհանուր առմամբ, այս բյուջետային տարվա առաջին ինը ամիսներին, որը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2․74 տրիլիոն դոլար է կազմում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: Այս գումարն արդեն գերազանցել է 2009 թվականին գրանցված 1․4 տրիլիոն դոլարի նախորդ ռեկորդը, երբ Սպիտակ տունը մեծ գումարներ ծախսեց 2008 թվականի Ֆինանսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։
Թրամփի վարչակազմը կանխատեսում է, որ այս տարվա երկրորդ կեսին ԱՄՆ տնտեսությունը կսկսի կրկին աճել, սակայն շատ վերլուծաբաններ մտավախություն են հայտնում, որ COVID-19-ի երկրորդ ալիքի պատճառով սպառողներն ավելի հազվադեպ գնումներ կկատարեն: Ըստ առավել «հոռետեսական սցենարի», փորձագետների կարծիքով, դա նախորդ տարվա համեմատ կարող է ԱՄՆ-ի տնտեսության 70 տոկոս անկման հանգեցնել: