Տեսեք, թե մերոնք «յաշմա» անունով ինչպիսի ստորաբաժանում են ոչնչացրել. ԱՊՐԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Վահագն Մխոյանը գրել է.
Ազիկներն ուրախ-ուրախ կչկչում են, թե բա «վ բոյ վստուպաետ Յաշմա»…
Ես չգիտեմ իրոք Յաշման են բերել, թե չէ, բայց քանի որ շատերը մինչև վերջ չեն պատկերացնում, թե դա ինչ ստորաբաժանում է, ուստի հիմա մանրամասնեմ…
Դա հատուկ նշանակության 52-րդ բրիգադն է, բայց քանակապես ոչ թե մոտոհրաձգային բրիգադներին է հավասար, այլ մոտավորապես գումարտակի։ Այսինքն՝ +/- մի 500 զինծառայող։ Յաշմա կոչվում է ըստ մշտական տեղակայման վայրի անվան…
Դա շատ լավ պատրաստված ու պրոֆեսիոնալ ստորաբաժանում է։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ այդ ստորաբաժանման յուրաքանչյուր ավագ սպայի պատրաստության ու հանդերձավորման վրա Ադրբեջանը մի քանի միլիոն դոլլար է ծախսել, իսկ մյուս սպաների, ենթասպայական ու շարքային անձնակազմի ներկայացուցիչների վրա՝ հարյուր հազարներ…
4 տարի առաջ Ապրիլյան պատերազմում ՊԲ-ն ոչնչացրեց այդ ստորաբաժանման գրեթե ողջ հրամկազմը, այդ թվում ռազմական հանցագործների։ Ապրիլյանում Ադրբեջանի հայտնի կորուստների, ինչպես նաև վիրավորների մի զգալի մասը այդ ստորաբաժանումից էին, այդ թվում՝ էն դաշտերում սիրուն թափածները…
Մեծ հաշվով կարող ենք ասել, որ Ապրիլյանում Յաշմայի անվերադարձ ու սանիտարական կորուստները միասին բրիգադի 20-30 տոկոսն են կազմել, ներառյալ հրամկազմը։ Իսկ եթե ստորաբաժանումն այդպիսի կորուստներ է կրում, այն ուղղակի դադարում է մարտունակ լինելուց։ Ընդ որում՝ մարտունակությունը վերականգնելու համար, հաշվի առնելով, որ սովորական ստորաբաժանում չէ, հեչից 1.5-2 տարի էր պետք…
Մեր կողմից չունենք որևէ կորուստներ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից