Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ժամանց

Ինչ մթերքներ չի կարելի տալ փոքր երեխաներին

Փոքր երեխաների սննդից խորհուրդ է տրվում բացառել ավելացված շաքարը, քանի որ այն բարձրացնում է ճարպակալման եւ քրոնիկ հիվանդությունների ռիսկը: Նման խորհրդատվություններ է թողարկել Սննդային ուղեցույցների ամերիկյան փորձագիտական հանձնաժողովը (Dietary Guidelines Advisory Committee): Առաջին անգամ այս փաստաթղթում ընդգրկվել են նորածին երեխաների վերաբերյալ խորհուրդներ: Նրա վերլուծությունը հրապարակել է CNN-ը։

Մասնագետների խոսքերով՝ ծնողները պետք է խուսափեն երեխայի սննդակարգում շաքարի ավելացումից, քանի որ այն հաստատ երեխաների մոտ ճարպակալման զարգացում եւ հետագա քրոնիկ հիվանդություններ է առաջացնում: Փաստաթուղթը նաեւ ընդգծում է, որ ավելացված շաքարը անհրաժեշտ չէ երեխաների զարգացման համար:

Ավելացված է կոչվում այն շաքարը, որը մթերքների պատրաստման ընթացքում ավելացվում է դրանց: Այսինքն խոսքը այն շաքարների մասին չէ, որոնք բնականորեն պարունակվում են մթերքներում: Ավելացված շաքարով մթերքները սովորաբար սննդարար նյութերով աղքատ են՝ դրանցում շատ «դատարկ» կալորիաներ կան:

«Խնձորն ու նարինջը պարունակում են շաքար, սակայն դրանք նաեւ ապահովում են բջջանյութով եւ սննդանյութերով: Շաքար կա նաեւ մայրական կաթում, բայց այն նաեւ ունի շատ բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են իմունիտետը ու պայքարում են վարակի դեմ, եւ պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր ու վիտամիններ, որոնք անհրաժեշտ են երեխային»,- CNN-ին հայտնել է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (American Academy of Pediatrics) սննդի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Աբրամսը:

Որպես ըմպելիքի օրինակ, որը խորհուրդ չի տրվում տալ փոքր երեխաներին, Աբրամսը բերել է մրգահյութը: Նա ընդգծել է, որ դրա սննդային արժեքը տարբերվում է ամբողջական մրգերի արժեքից, այդ պատճառով մրգեր կարելի է ուտել, իսկ դրանց հյութը խմել չարժի։

Մասնագետի խոսքերով՝ 1-3 տարեկանում երեխան պետք է խմի ոչ ավելի, քան 120 միլիլիտր այս ըմպելիքից:

Փորձագիտական հանձնաժողովը առանձնացրել է հինգ տեսակի մթերք, որոնցից երեխաները ստանում են ավելացված շաքարի մոտ 70%-ը: Դրանք քաղցրացված ըմպելիքներն են, աղանդերները եւ քաղցր նախուտեստները, կոնֆետները, շաքարով թեյը եւ քաղցր փաթիլներով նախաճաշերը:

Ավելին