«Վարդավառին եկեք, անվճար տարեք». Գոհար Ավետիսյանը 8.5 տոննա ծիրան ու դեղձ է գնել հայերից
Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը, բազմաթիվ հայերի նման, դժվարին պահին սատարել է իր հայրենակիցներին և հիշեցրել, որ մեր ուժը միասնության մեջ է։
Ռուսաստանաբնակ hայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին դիմահարդարը գրել է Instagram-ի իր էջում։
«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցուց, առավոտյան 10-00-ից։ Մեր ուժը միասնության մեջ է։
Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի կտորը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։
Ավելի վաղ Գոհար Ավետիսյանն իր ավելի քան 9 միլիոն հետևորդներին խնդրել էր գնալ հայկական մթերքով բեռնված բեռնատարների մոտ և գնել հայկական մրգեր:
Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հունիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ 




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի