Երիտասարդ կինը մահացել է դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելուց հետո
Մեծ Բրիտանիայի Արեւելյան Սասեքս կոմսության Բրայթոն քաղաքից 27-ամյա Էլիս Բարթոն-Բրեդֆորդը մահացել է դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելուց հետո՝ առանց որեւէ բան ուտելու:
Ինչպես պատմում է The Mirror թերթը, Էլիսի մոտ սկսվել է հազվագյուտ բարդություն՝ ալկոհոլային կետոացիդոզ: Դա սովորաբար առաջացնում է սրտխառնոց, փսխում կամ որովայնի ցավ, սակայն հազվադեպ կարող է մահվան ելքով ավարտվել, ինչպես դա տեղի է ունեցել Էլիսի հետ:
Էլիսի ընկերներն ասել են, որ նա սիրում էր սպորտով զբաղվել, վազել եւ հեծանիվ քշել:
«Դա ահավոր ցնցում էր: Ոչ ոք նման բան չէր սպասում: Ես մինչ նրա մահը երբեք չէի լսել ալկոհոլային կետացիդոզի մասին: Մենք չգիտենք, թե ինչքան է նա խմել այդ հանգստյան օրերին, բայց նա հարբեցող չէր: Նա չի կերել, եւ դրա պատճառով նրա ստամոքսում բարձր թթվայնություն է առաջացել»,- ասում է 30-ամյա Ահարոն Մալվեյը, ով Էլիսին ճանաչում էր ութ տարի:
Կորոնավիրուսի պատճառով Էլիսի ընկերները չեն կարող մասնակցել նրա հուղարկավորությանը, ուստի նրանք այժմ գումար են հավաքում հիշատակի նստարան տեղադրելու համար այն ժայռի գագաթին, որտեղ նա մշտապես զբոսանքի էր տանում իր շանը: Քրաուդֆանդինգային արշավի շնորհիվ նրանց հաջողվել է հավաքել գրեթե հազար ֆունտ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից