Բանգլադեշի ավտոլվացման կետերից մեկում Հենրիխ Մխիթարյանին դարձրել են «էստի համեցեք» աշխատող մանեկեն (լուսանկարներ)

shamshyan.com-ը գրում է. Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, այսօր զարմանալի պատկերի ականատես դարձանք: Փողոցում գործող ավտոլվացման կետերից մեկը, որպես գովազդային մանեկեն, օգտագործում է... Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի պատկերը: Այսինքն, մեր առաջատար ֆուտբոլիստն է ավտոլվացման այդ կետի համար վարորդներին «էստի համեցեք» կանչում: Չգիտենք, թե ում «հզոր» ուղեղում է նման գաղափար առաջացել և Մխիթարյանի անունը նման ձևով օգտագործել, բայց հաստատ գիտենք, որ քաղաքակիրթ երկրներում սրա համար անմիջապես դատի կտային՝ մարդու իմիջային իրավունքները խախտելու և ապօրինի կերպով օգտագործելու համար: Մեղմ ասած, դժվար թե Հենրիխը իր պատկերը ավտոլվացման կետում գովազդային նպատակներով կիրառելու համաձայնություն տված լիներ: Բացի այդ, սա շատ հոռի երևույթ է, որը չի գեղեցկացնում մեր քաղաքը, և միայն բացասական վերաբերմունք է առաջացնում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին