Որքա՞ն ձմերուկ է կարելի օրական ուտել
Ձմերուկը շատ օգտակար հատկություններ ունի, սակայն չարժե այն չարաշահել, պնդում է Սննդակարգի, բիոտեխնոլոգիայի եւ սնունդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Տուտելյանը:
Ըստ նրա՝ ձմերուկն աչքի է ընկնում բետա կարոտինի, B5, A, B6 վիտամինների, կրեմնիումի, կալցիումի, մագնիումի, կալիումի, նատրիումի, երկաթի, ցինկի եւ ֆոսֆորի մեծ պարունակությամբ: Դրանից բացի, ձմերուկը պարունակում է ֆոլաթթու եւ լիզին ամինաթթու, որը բարելավում է կալցիումի յուրացումը: Մասնագետի խոսքով՝ ձմերուկի չափավոր գործածումը օգնում է բթացնել քաղցի զգացումը, եւ սա կարող է օգտակար լինել նիհարելիս: Բանն այն է, որ ձմերուկի մեջ հեղուկ շատ է պարունակվում, որը լցնում է ստամոքսը եւ նվազեցնում որեւիցե կալորիական բան ուտելու ցանկությունը: Բայց չարժե մոռանալ, որ ձմերուկը շատ շաքար է պարունակում՝ 100 գրամ պտղամսի մեջ 5-ից մինչեւ 10 գրամ, նշում է մասնագետը: «Սա առաջին հերթին ավելորդ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի վրա: Երկրորդ՝ դրա անվերահսկելի գործածումը կարող է բերել ավելորդ քաշ հավաքելուն»,- ասել է Վիկտոր Տուտելյանը: Նրա խոսքով՝ մեծահասակ մարդուն կարելի է օրական ուտել 400-500 գրամ ձմերուկ, իսկ երեխաներին՝ 300-400 գրամ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ