COVID-19-ով պացիենտների 70 տոկոսը ոչ ոքի չի վարակում. հետազոտություն
COVID-19 հիվանդությունն ունեցող դեպքերի ճնշող մեծամասնության համար պատասխանատու են այսպես կոչված «սուպեր տարածողները»: Մյուս վարակվածների մեծամասնությունը ոչ ոքի չի վարակում, պնդում են Հոնկոնգից գիտնականները նոր հետազոտության մեջ, հաղորդում է medportal.ru-ն: Հետազոտության նախնական տարբերակը հրապարակված է researchsquare.com-ում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակման նոր դեպքերի 80 տոկոսի համար պատասխանատու է կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը. այդ երեւույթը կոչվում է սուպեր տարածման էպիզոդներ, երբ մեկ մարդը փոխանցում է վիրուսը փակ տարածքներում կամ տրանսպորտում մեծ թվով մարդկանց: Ուշագրավ է, որ վարակված մարդկանց 70 տոկոսը, ինչպես պարզել են հետազոտողները, չեն փոխանցում վիրուսն այլ մարդկանց:
Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Բեն Քոուլինգը, սուպեր տարածման դեպքերը հանդիպում են ավելի հաճախ, քան թվում է: Եւ դա ցույց է տվել, որ սուպեր տարածման պրոֆիլակտիկան կարող է օգուտ բերել բազմաթիվ մարդկանց:
Քոուլինգը եւ նրա գործընկերները վերլուծել են Հոնկոնգում COVID-19-ի ավելի քան 1000 դեպք ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց խոսքով՝ սուպերտարածումը կարող է լինել քաղաքում վիրուսը փոխանցելու հիմնական միջոցը. Հոնկոնգում վարակման դեպքերի ավելի քան կեսը կապված էր վարակի տարածման ընդամենը 6 էպիզոդների հետ. մարդկանց մեծամասնությունը վարակվել է զանգվածային միջոցառումների ժամանակ եւ հանրային վայրերում, օրինակ, եկեղեցում, հարսանիքների ժամանակ կամ ակումբներում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին