Հարգելի Մարիամ, այդ վիրավորանքներ շռայլելու ինստիտուտը մեր հասարակական-քաղաքական կյանք բերել է քո սիրելի հայրիկը
Եվ կրկին Մարիամ Փաշինյանին…
Հարգելի Մարիամ, պետք չէ ջնջես գրառումդ, այլ պետք է լսել քեզ հետ նույն երկրում ապրող քաղաքացիների ձայնը: Սրան զուգահեռ, պետք չէ բողոքել, որ լինում է այնպես, երբ քեզ վիրավորում են ամենավերջին բառերով, երբ ֆոտոշոփ են անուն քո նկարները, երբ մեմեր են պատրաստում քո վերաբերյալ: Ես այս ամենը միանշանակ անթույլատրելի եմ համարում, բայց այդ վիրավորանքներ շռայլելու ինստիտուտը մեր հասարակական-քաղաքական կյանք բերել է քո սիրելի հայրիկը: Երևի թե մոռացել ես, բայց ես առանց զլանալու կհիշեցնեմ՝

Երբ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները տրամադրվել էին ձեր համակիրներին, ոչ ոք այդ թվում և դու՛, չէիք ասում պետք չէ զանգահարել իրենց և վիրավորել, սպառնալ:
Երբ Շարմազանովի աղջիկը նյութ էր հրապարակել և ամբողջ համացանցով վիրավորում էին ամենալկտի ձևով, կրկին ոչ ոք, այդ թվում և դու՛, չէիք ասում, որ չի կարելի քաղաքականությանը խառնել ընտանիքի անդամներին:
Երբ ծաղկեպսակներ էին տանում և մարդկանց տան դիմացը դնում, երբ սև լենտայի վրա գրում էին՝ Աշոտյան և Շարմազանով ազգանունները, կրկին ոչ ոք, այդ թվում և դու՛, չէիք ասում որ չի կարելի այդքան նենգ և թշվառ լինել ձեր իսկ հայրենակիցների հանդեպ:
Այնպես որ, եթե քեզ մոտ հարցեր են առաջանում դիմիր հայրիկիդ: Հարցրու իրեն. «Պա՛պ, ի՞նչի էիր լռում»: Կյանքը բումերանգի էֆֆեկտ ունի՝ մի օր դուք, մի օր էլ ձեզ:
Իրավացի ես, որ պետք չէ վախենալ սեփական կարծիքից, բայց միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ այսպես տեղի չէր ունենա, եթե…




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...