Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Իննա Խոջամիրյանը և Զիրոյանը արդեն ամուսիններ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շուտով կներկայանա իր համար նոր ձևաչափում. նա իր մասնակցությունն ունի «Վիտամին» փրոդաքշընի նոր՝ Whywomenswomens նախագծում:

Tert.am Life-ի հետ զրույցում Իննան խոստովանել է, որ նոր ձևաչափում ներկայանալը փոքր-ինչ ռիսկային է:

«Ցանկացած նոր բան միանշանակ ռիսկային է: Ինձ համար աշխատանքային ոլորտում նոր ժանրը նոր տրամպլին է, որը պիտի կարողանամ հաղթահարել, այն էլ` պատվով: Բացարձակապես չեմ առնչվել ժանրին նախկինում, Անհանգստանում եմ շատ, միևնույն ժամանակ, անհամբեր եմ: Ուզում եմ կողքից տեսնել՝ ինչ է ստացվել: Գործող գլխավոր 4 հերոսներից մեկին եմ մարմնավորում: Գունեղ, կենսուրախ, բամբակ-զանգակ աղջկա եմ խաղում,  որին միանգամից շատ եմ սիրել»,- ասաց նա:

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհին արտաքին փոփոխության է դիմել, պատճառն այս նախագիծն է: «Արտաքին փոփոխությունների որոշումը  նախագծի դիզայներ, ոճաբան Արայիկ Գաբաջյանինն է: Ամեն դետալ մանրամասն քննարկել ենք, Արայիկը ևս շատ օգնեց կերպարիս կոնստրուկցիան ստեղծելիս, ստեղծած նոր կաղապարի մեջ ինձ ուրիշ մարդ եմ զգում»,- ասաց Իննան:

Իննայի կերպարային գիծը Զիրոյանի հետ, որի հետ նրանց իրական կյանքում էլ սիրավեպ են վերագրում. «Ես և Զիրոյանը ամուսինների ենք մարմնավորում: Կենսուրախ, թեթև, հումորային զույգ է: Ավելին` կվախենամ մանրամասնել, գուցե սցենարային սփոյլ լինի: Բան չմնաց, շուտով կարելի է արդեն դիտել»:

Այն շրջանակներում, որտեղ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իննան ներգրավվել է «Վիտամինի» նոր նախագծում, արդեն սկսել են քննարկումներ, որ Զիրոյանն է նրա համար ճանապարհ հարթել դեպի Whywomenswomens, քանի որ նա այս թիմում ավելի վաղուց էր։

Իննան ժպիտով արձագանքեց այս քննարկումներին. «Հուրախություն, թե ցավոք, չգիտեմ, բայց նման խոսակցություններ չեմ լսել: Մի շատ կարևոր փաստ կա, որն անհրաժեշտ է հաշվի առնել, և որը միշտ անտեսվում է հայ «քննարկիչմերի» կողմից: Նման նախագծերում կա ռեժիսոր, ով դերասանի մեջ առնվազն պիտի պոտենցիալ տեսնի միասին աշխատելու, ի վերջո, կա պրոդյուսեր, որն այս հիերարխիայի գլխին է, ով կամ կտանի քեզ նախագիծ, կամ ոչ: Եվ կա երկրորդ կարևոր փաստը. Զիրոյանը վաղուց womens club-ի թիմում է, իսկ այս նախագիծը womens club-ը չէ: Իսկ առհասարակ, եթե էդպես հեշտ լիներ դերասանի համար «մարդ բերել» նախագիծ, հորեղբորս աղջկան վաղուց սերիալ կտանեի, շատ տաղանդավոր ու ճարպիկ է»:

Women’s club-ի թիմի անդամներին Իննան ծանոթ է եղել, թեև նրանց հետ աշխատելու առիթ չի ունեցել: Նրա խոսքով՝ Women’s club-ն իր տեսած թերևս ամենահամերաշխ թիմով նախագծերից է:

Իսկ ահա առաջին նկարահանումներից առաջ Իննան բավականին լարված է եղել: «Առաջին նկարահանումները հենց իմ տեսարաններով սկսվեցին: Անձնակազմին մեծապես ճանաչում էի, բայց չէի աշխատել երբևէ: Այնպես էի լարվել, կարծես կյանքումս առաջին անգամ էի նկարահանման հրապարակում: Գուցե նոր մթնոլորտն ու ժանրն էին պատճառը, գուցե դրան գումարվեց շուրջ 3 ամսվա աշխատանքային դադարս ու եթերային ռեգրեսսը: Ինտենսիվ աշխատում ենք ռեժիսորի հետ, ինձ համար նորույթ էր, որ սցենարիստներից մեկը նկարահանման հրապարակում ներկա է. օգնում է ճիշտ բացել հումորային տեքստերն ու գրվածին համապատասխան երանգ տալ դրանց: 

Ավելին

ԱՂԲՅՈՒՐԸ՝