Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 17-23-ը 2020 թ
Խոյ
Պատրաստվեք արկածների, որոնք ձեզ սպասում են ամեն քայլափոխի: Հակասական հարցերի առաջացման դեպքում խորհրդակցեք ինչ-որ մեկի հետ, մի ապավինեք միայն ինքներդ ձեզ: Հանգստյան օրերին ձերբազատվեք աշխատանքից և ժամանակ անցկացրեք ընկերների հետ, հատկապես, եթե երկար ժամանակ չեք տեսել միմյանց:
Ցուլ
Դուք ստիպված կլինեք ստեղծագործական լինել, որպեսզի նշված ժամանակահատվածում հասցնեք ամեն ինչ: Տունը և ընտանիքը երկորդական կլինեն, փոխարենը՝ մնացած ամեն ինչ կհասցնեք ժամանակին: Չզարմանաք, եթե այժմ ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ: Համաձայնեք ցանկացած առաջարկության:
Երկվորյակ
Շարունակեք շարժվել ձեր ընտրած ուղղությամբ: Ձեր մտքերը լի կլինեն երազներով, բայց առայժմ դրանց իրականացումն անհնար է: Այս ժամանակահատվածում դուք հակված կլինեք ինքնաբուխ որոշումների: Ցավոք, դրանցից որոշները սխալ կլինեն:
Խեցգետին
Պատրաստվեք ժամադրությունների. դրանց առաջարկները միանգամից մի քանիսը կլինեն: Բայց երկրպագուներին մանրակրկիտ ընտրեք: Փողի հետ կապված ցանկացած որոշում պետք է կշռադատել մի քանի անգամ: Կա նաև ստամոքսի խանգարման վտանգ, զգույշ եղեք սննդի հետ:
Առյուծ
Պատահարները պատահական չեն. սա այժմ ձեզ համար է ասված: Ուշադրություն դարձրեք նշաններին, և դրանք ձեզ ցույց կտան առաջ գնալու ճանապարհը: Սերն այս շրջանում առաջնային կլինի: Դուք նույնիսկ կհետաձգեք որոշ աշխատանքային որոշումներ՝ ամբողջությամբ խրված լինելով զգացմունքների մեջ։ Բայց հավատացեք, արժե:
Կույս
Ժամանակահատվածը բարենպաստ է անշարժ գույքի ցանկացած գործարքի համար: Հատկապես ձեռնտու է այժմ գնել այն: Աշխատեք պարտք չվերցնել. հետագայում վերադառնալը դժվար կլինի: Հոգ տարեք ձեր կոկորդիի մասին. կա հիվանդանալու հնարավորություն: Անմիջապես սկսեք բուժվել:
Կշեռք
Աշխատեք այս շաբաթվա ընթացքում շփվել միայն հաճելի մարդկանց հետ: Հեռու մնացեք նրանցից, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Այս ժամանակահատվածում հանգստյան օրերի լավագույն ընտրությունը բնության գրկում անցկացնելն է: Կարևորը՝ ուշադիր եղեք, որպեսզի մրսածություն ձեռք չբերեք։
Կարիճ
Գլխապտույտ կունենաք գործերի ու խնդիրների առատությունից: Նախագծեր կազմեք և ինքներդ ժամանակացույց սահմանեք. այդպես ավելի հեշտ կլինի: Օգոստոսի 19-23-ը ձեզ պարգևատրում է սպասում: Դա կարող է արտահայտվել թե նյութապես, թե այլ կերպ:
Աղեղնավոր
Կասկածներն ու վախերն այժմ պետք է հետևում թողնել: Դրանք միայն ձեզ կխոչընդոտեն նոր նախաձեռնություններում: Հարազատները կարող են խտացնել գույները, այնպես որ դեռ մի պատմեք նրանց դժվարությունների մասին: Մի մոռացեք զրուցել երեխաների հետ՝ նրանք կարոտում են և սպասում ձեր ուշադրությանը:
Այծեղջյուր
Փորձեք օգուտ քաղել այն մարդկանցից, ովքեր այս ժամանակահատվածում կհանդիպեն ձեզ: Իսկ,ահա, մտերիմների հետ զգոն եղեք. նրանք կարող են ձեզ փաստի առաջ կանգնեցնել ամենակարևոր պահին: Օգոստոսի 17-ին կամ 18-ին կարող եք սրտանց խոսակցություն ունենալ այն մարդու հետ, ում հետ որոշակի թյուրիմացություն եք ունեցել:
Ջրհոս
Մի անհանգստացեք այն սխալների համար, որոնք, գուցե, այժմ ստիպված լինեք կատարել: Հետագայում ամեն ինչ շտկելու հնարավորություն կունենաք: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, ասեք նրան այդ մասին: Մի վախեցեք այս օրերին նախաձեռնություն ցուցաբերել: Ավելի լավ է ձեզ նկատեն, քան անտեսեն:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...