Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Ժամանց

Կինոյի պատմության ամենատպավորիչ տեսարանները

 Որպեսզի սիրային կադրերը դիտարժան և պրոֆեսիոնալ ստացվեն, մասնագետները մեծ ջանքեր են գործադրում։ Այս հարցում փոքր չէ նաև դերասանների դերը, ովքերը ստիպված են լինում իրենց կիրքն արտահայտել որտեղ պատահի, ամենաանհարմար վայրերում՝ հրի ու ջրի մեջ։

 

Սակայն պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրման դեպքում արդյունքը հիանալի է ստացվում՝ դառնալով ֆիլմի «մեխերից» մեկը։ Բրիտանական Tatler պարբերականն աշխարհի դասական ֆիլմերի շարքից ընտրել է ամենատպավորիչ սեքսուալ տեսարաններն ու ներկայացրել դրանք համապատասխան լուսանկարներով ու  թրեյլերներով։

 

Անտոնիո Բանդերասի հերոսը «Գայթակղություն» ֆիլմում ակնկալում էր, որ իր հարսնացուն (Անջելինա Ջոլի) համեստ աղջիկ է լինելու, սակայն պարզվում է, որ նա ճակատագրական կին է, ով բազում անմոռանալի պահեր է պարգևել կուբացի մաչոյին։

 

Երիտասարդ Անջելինան «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում գայթակղում է իր ընկերուհու հորը, ով տրվում է ամենահամարձակ երևակայություններին։


Ջուլիա Ռոբերթսի ու Ռիչարդ Գիրի հերոսներին «Սիրունիկը» ֆիլմում հաջողվել է կոտրել այն կարծրատիպը, որ սեքսը ծանոթության առիթ չի կարող լինել։ Նրանց պարագայում դա եղավ մեծ ու լուսավոր սիրո սկիզբը։

 

 

Որպեսզի միևնույն ժամանակ հնարավոր լինի սիրել կնոջն ու փոխհրաձգության մեջ մտնել հատուկջոկատայինների հետ, պետք է առնվազն սուպերհերոս լինել, ինչպիսին Քլայվ Օուենն է՝ «Կրակիր նրանց» ֆիլմում։

 

Քիմ Բեսինգերի և Միկի Ռուռկի «Իննուկես շաբաթ» ֆիլմում գեղեցիկ ու գրագետ արված անկողնային տեսարանները, անշուշտ, քիչ չեն, և պատահական չէ, որ այս ֆիլմն անվանում են բարձր էրոտիկայի գլուխգործոց։

 

 

  

Թիմ Բարթոնի «Մռայլ ստվերներ» ֆիլմի հերոսները վերջապես խոսեցին սեքսի մասին, իսկ հետո արեցին դա վամպիրների կանոններով։

 

Փիրս Բրոսնանի հերոսը «Թոմաս Քրաունի խաբեությունը» ֆիլմում ոչ միայն հմտորեն գողանում է թանգարանների արժեքավոր նմուշները, այլ կարողանում է գայթակղել գեղեցկուհիներին։

 

Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմի էրոտիկ տեսարանների նկարահանման համար Թոմ Կրուզից ու Նիքոլ Քիդմանից մեծ ջանքեր չեն պահանջվել։ Ակնհայտ է, որ նրանց կիրքը բեմադրված չէր։

 

Ռեժիսոր Դենի Բոյլին այնքան է դուր եկել Լեոնարդո դի Կապրիոյի կերպարը «Տիտանիկ» ֆիլմում, որ նա առաջարկել է երիտասարդ դերասանին գլխավոր դերը խաղալ «Լողափ» թրիլլերում։ Արդյունքում նա չսխալվեց. «Տիտանիկ»-ի պատերից դուրս դի Կապրիոն ևս փայլեց իր սեքսուալությամբ։


Օժիտի բացակայությունը չխանգարեց «Արդար կուրտիզանուհին» ֆիլմի հերոսուհուն հմայել հարյուրավոր տղամարդկանց իր խելքով, հմայքով ու անսահման սեքսուալությամբ։

 

 

 

«Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմում Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի հերոսների վեճը սկսում է փոխհրաձգությունից, սակայն ավարտվում տպավորիչ անկողնային տեսարանով։

 

 

Ավելին