Հորոսկոպի 5 «ամենաանամոթ» կանայք
Առյուծ
Առյուծ կանայք ուղղակի խելագարվում են ուշադրության կենտրոնում լինելու համար: Դա նրանք համար օդ ու ջրի պես կարևոր է: Նրանք կաշվից դուրս են գալիս դրան հասնելու համար: Նրանք ամեն բան գործի են դնում՝ իրենց գիտելիքները, արժանիքները, ձեռքբերումները, արտաքին տվյալները․ հիմնականում Առյուծ կանայք ունենում են հրաշալի արտաքին տվայալներ: Ամենակարևորն այն է, որ նրանք կարծում են, որ մյուս բոլորից առավել են։ Հիմնականում այդպես էլ կա, սակայն նրանք շատ են սիրում դա ևս մեկ անգամ ի ցույց դնել՝ ցավ պատճառելով իգական սեռի մյուս ներկայացուցիչներին, այնպես անում, որ նրանք իրենց ճղճիմ զգան: Սա նրանց առանձնահատուկ բավականություն է պատճառում: Բացի այդ՝ նրանք խորապես համոզված են, որ միշտ ճիշտ են և ամեն բանում մեղադրում են ուրիշների և այնպես անում, որ նրանք իրենք էլ իրենց մեղավոր զգան:
Կարիճ
Այս 5-յակում ամենալիրբ ներկայացուցիչը Կարիճն է: Նա երբեք, երբեք բաց չի թողնի դիմացինին խայթելու, ցավեցնելու, նվաստացնելու պահը: Ծաղրել, ծանակել․ սա նրա հոբբին է: Նա հաճախ նման կերպ է վարվում իր «զոհի» հետ հանրության առաջ, այսպես ասած՝ հանդիսատեսների ներկայությամբ: Երբեմն սա անգամ ինքնաբերաբար է ստացվում նրա մոտ: Պարզապե այսպիսին է նրա բնույթը: Եվ հանկարծ չփորձվեք Կարիճի ճանապարհն անցնել. վերջ, նա ձեզ կոչնչացնի: Կարիճները վրեժխնդիր լինելու վարպետներ են:
Կույս
Թվում է, թե նուրբ և քնքուշ, անմեղ Կույսերը ում ինչ կարող են անել: Նրանք իրենց փորձում են դրսևորել կիրթ և զուսպ: Բարի, աջակցող կերպար են ստեղծում իրենց շուրջ, սակայն եթե հանկարծ նրանք վատ տրամադրություն ունենան, ապա փախեք: Նման պահերի նրանք դառնում են անասելի լիրբ, չեն մտածում դիմացինի զգացմունքների մասին, կոպտում են, անպատվում առանց երկար-բարակ մտածելու:
Ջրհոս
Ժպտացող, բարեհամբույր Ջրհոսից լրբությունն անսպասելի է, չէ՞ որ նրանք այնքան անկեղծ էին ձեզ ժպտում, սակայն հենց դուք հեռանաք, նրանք միանգամից կսկսեն լվալ ձեր ոսկորները: Ինչ էիք հագել, ինչպես էիք ձեզ պահում, ինչ կերաք, ինչ խմեցիք․ ամեն ամեն բան կդառնա նրանց ամենամանրամասն քննարկման առարկան: Երբեմն-երբեմն Ջրհոսը կարող է ունենալ զայրույթի պոռթկումներ, որոնցից բոլոր ներկաները քարանում են, սակայն հիմնականում նրանք ավելի հանգիստ են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի