Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Ժամանց

Շտապ դիմեք բժշկի. եթե ունեք այս զգացողությունները...

Մարմնի ջերմաստիճանի նվազումը բժշկին դիմելու լուրջ պատճառ է։
Ախտանշանները հետևյալն են․
• ուժեղ գլխապտույտ և դրա հետևանքով գիտակցության կորուստ,
• ցրտի զգացողություն նույնիսկ տաք սենյակում,
• սառը քրտինք, մաշկի գունատություն, փշաքաղում,
• ձեռքերի և ոտքերի թմրություն,
• տեսողության կենտրոնացման դժվարություններ,
• թուլություն, քնկոտություն,
• գիտակցության, մտքերի, խոսքի շփոթություն,
• անհանգստություն,
• մատների և ձեռքի դող, ցավեր վերջույթներում
Սննդի՝ չափից շատ սահմանափակումները դառնում են ճարպային պաշարների
կորստի պատճառ, մինչդեռ այն ապահովում է մարմնի ջերաստիճանի
կայունությունը։
Մեկ այլ խնդիր է, երբ գրիպի և այլ վարակների հետևանքով նյարդային
համակարգը չի կարողանում կատարել իր գործառույթները, այդ թվում՝
ջերմակարգավորումը։
Եթե սառնության զգացումն ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով, անհրաժեշտ է
դիմել էնդոկրինոլոգին․
• Քաշի կտրուկ նվազում կամ ավելացում,
• մարսողական համակարգի խանգարումներ,
• թուլություն, քնկոտություն,
• մաշկի և մազերի որակի վատթարացում,
• հիշողության խնդիրներ
Մաշկային ախտահարումների՝ էկզեմայի և պսորիազի, ինչպես նաև այրվածքային
հիվանդության դեպքում կարող են առաջանալ ցնցումներ։
Թունավորում՝ էթիլային սպիրտի և որոշակի թունավոր նյութերի օգտագործման
հետևանքով մազանոթները ընդլայնվում են, առաջանում է դող։

Արյան վարակն առաջացնում է բորբոքային գործընթաց և արտադրվում են
թունավոր նյութեր: Սովորաբար, արյան վարակն ուղեկցվում է տենդով, բայց
հիվանդության հետևանքով թուլացած մարդկանց մոտ ախտանիշները կարող են
հակառակ լինել:
Շաքարախտ-երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում բնորոշ են
ջերմակարգավորման փոփոխությունները։
Ադիսոնի հիվանդության կամ վերերիկամային անբավարարության դեպքում
ախտանշանները կարող են երկար ժամանակ բացակայել։ Հաճախ դրանք
դրսևորվում են միայն հիվանդության քրոնիկ փուլ անցնելու ժամանակ: Ախտանիշ
կարող է լինել դողը տաք սենյակում։
Չարորակ գոյացությունները կարող են նվազեցնել ջերմաստիճանը։ Այս երևույթը
հաճախ տեղի է ունենում ուղեղի ախտահարման ժամանակ, երբ
նորագոյացությունը մեծանում է և ճնշում գործադրում արյան անոթների վրա:
Նախնական փուլերում ցուցանիշները մոտենում են 35 աստիճանի, հասնում 29
աստիճանի, ուղեկցվում են ուժեղ գլխացավերով:
Նույնիսկ առողջական խնդիրների բացակայության դեպքում միշտ առկա են
ջերմաստիճանի տատանումներ, որոնք պայմանավորված են տարբեր
հանգամանքներով:
Մեծահասակները պետք է անհանգստանան, եթե ջերմաչափը ցույց է տալիս 35,5-
ից ցածր: Երբ ցուցանիշը նվազում է մինչև 29,5, դա կարող է լինել գիտակցության
կորստի պատճառ, 27 աստիճանը՝ կոմայի պատճառ։
Երեխաների համար պատճառները կարող են լինել ինչպես անվնաս, այնպես էլ
շատ վտանգավոր: Բնածին հիպոթերմիան շատ հազվադեպ է պատահում։
Բակտերային և վիրուսային վարակի հետևանքները կարելի է լուծել կոճապղպեղի
արմատով և մեղրով պատրաստված թեյի օգնությամբ, այն նպաստում է
էներգիայի վերականգնմանը: Արագ տաքացնում են նաև կծու համեմունքները։

 

Շարունակություն