Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս են

Ինձ սպառնում են սպանել. վիդեո եմ նկարահանել, որտեղ անուններ են հնչում. Հենզել Մկոյան (տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ է, որ Վրաստանի խորհրդարանի հայազգի  պատգամավոր Հենզել Մկոյանին հետապնդում են: Նա պնդում է՝ այս ամենն իր քաղաքական գործունեության պատճառով է:

  Araratnews.am-ը վրացահայ պատգամավորի հետ խոսեց այդ սպառնալիքների, իր և իր ընտանիքի հետ կատարվող վերջին իրադարձությունների, տեղի ունեցած հարձակումների և ահաբեկչության մասին:  

Պարո՛ն Մկոյան, խնդրում եմ պատմեք՝ ինչից սկսվեց այս լարվածությունը:

  Իմ եղբայրը բիզնեսմեն է, ունի 300 –ից  ավելի աշխատող, երկու ֆիրմա: Նա առաջին հայ գործարան է Վրաստանում: Սամվել Պետրոսյան աշխատակիցը եղբորս հիդրոէլեկտրակայանում ասել է՝ ինձ վրա փոշի բարձրացրիր: Հետո քաղաքում հանդիպել են, քարով խփել է եղբորս աչքին, որի պատճառով  աչքի 40 տոկոսը չի տեսնում: Այդ մարդու դեմ գործ չհարուցեցին, չբռնեցին նրան: Լարվածությունը սկսվեց այդ դեպքից: Դրանից հետո Սամվել Պետրոսյանի հայրը հայհոյել էր իմ եղբորորդուն, որից նա շատ ազդվել էր: Դեպքից հետո երիտասարդներով հավաքվեցին իմ տանից 100 մետր  հեռավորության վրա գտնվող սրճարանում՝ պարզելու Սամվելի հոր արարքի պատճառը: Ես գնացի ու երիտասարդներին բերեցի իմ տուն: Եկավ  Սամվել Պետրոսյանը զինված, զենքը հանեց, սկսեց կրակել: Դա սպանության փորձ էր: Իրավապահները խուլիգանության մեղադրանք առաջադրեցին նրան: Բայց չեմ կարող պնդել, որ այս դեպքը նախորդի հետ կապ ունի: 

 Հենզել Մկոյանի վրա կատարված հարձակումը կարող եք դիտել ստորև բերվող կադրերում:

Լարվածությունը հիմա պահպանվո՞ւմ է:

  Այո: Այս տարի հուլիսի 20-ին ներկա էի մի միջոցառմանը Թբիլիսում: Միջոցառման ավարտից հետո եկա տուն, ինձ «whatsApp»-ով Վասիլի անունով մեկը զանգեց կովկասյան առոգանությամբ, գողականով, ռուսերեն ասաց. «Նստիր տանը, մի շարժվիր,  ոչ մի ընտրություն, հասկացա՞ր»: Ես էլ ասացի՝ իսկ եթե չհասկացա: Ասաց՝ մենք կվերցնենք քեզ հարազատ ամենաթանկ մարդուն, ու անջատեց հեռախոսը: Հետո ինձ զանգ եկավ Մոսկվայից Թիֆլիսից  վերադառնալիս:  Ասացին՝ բարև օլիգարխ: Պատասխանեցի՝ ես օլիգարխ չեմ, քաղաքական գործիչ  եմ 21 տարի: «Մեզ չի հետաքրքրում: 5 մլն դոլար մեզ փող կուղարկես: Եթե չէ, մենք քեզ կսպանենք: Մարդիկ ունենք, որոնք  կողքին են, քո ամեն ինչը գիտեն, հիմա էլ դու նոր Թիֆլիսից եկար»,- ասաց ինձ զանգողը:  

Այս ամենը ես ներկայացրել եմ Վրաստանի խորհրդարանին,  գլխավոր դատախազին: Սակայն նյութերն ուղարկեցին մարզային դատախազություն: Երբ ամբողջ աշխարհում  պատգամավորին  սպառնում են, գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում նյութերը: Փաստաբանս ասուլիս տվեց, ասաց, որ դատախազությունը գործն ուղարկել է մարզ: Այդ ամենից մի քանի օր հետո եղբորս հետ  մեքենայով գնացի նրա հիդրոէլեկտրակայան:  Մեքենայից իջնելուց եւ հիդրոէլեկտրակայան հասնելուց հետո պայթեցրին մեքենան, որի պատճառով եղբայրս կանտուզիա ստացավ: Պայթյունն այնքան ուժեղ էր, որ անգամ կողքի շենքում էին դա զգացել: Դա ահաբեկչություն էր:  

Ինչպիսին է Վրաստանի կառավարության, պետության վերաբերմունքը:  

Պետությունը տեր կանգնում է ինձ, բայց չգիտեմ՝ կբացահայտվի այս ամենը, թե  ոչ:   Այս ամենը, փաստորեն, առնչվում է ձեր քաղաքական գործունեության  հետ:  

Այո:  

Ովքե՞ր են ձեզ սպառնում:

  Կռահում եմ՝ ովքեր են: Մի  տեսաուղերձ եմ նկարահանել: Եթե  իմ, իմ ընտանիքի հետ որեւէ բան պատահի, այդ ուղերձը կհրապարակվի, հայկական բոլոր համայնքներին, դեսպանատներին կուղարկվի:

  Վիդեոյում տալի՞ս եք անուններ:  

Այո, բայց այդ անունները կհնչեն, երբ ինձ, կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի:  

Սոնա Դավթյան