Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան

Լիբանանի, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների կողմից ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, ըստ որի Իսրայելը կմնա Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում (դեղին գիծ/գոտի) այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ Լիբանանի տարածքից որևէ սպառնալիք չի բխի։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Բացի այդ, Իսրայելին տրվում է վերոնշյալ անվտանգության գոտում լիակատար գործողությունների ազատություն՝ առանց առարկության կամ վիճարկման։

Մերձավորարևելյան ԶԼՄ-ներն ու որոշ փորձագետներ, ինչպես նաև «Հեզբալլահին» մոտ կանգնած աղբյուրներն արդեն, իսկ համոզմունք են հայտնում, որ «Հեզբոլլահը» չի զինաթափվի, իսկ ստորագրված համաձայնագրի պայմանների մեծ մասը չեն կատարվի: Կարծում եմ Իսրայելում ևս առանձնապես հույսեր չունեն:

Հետևաբար, մտադրությունների մասին այս համաձայնագրով Իսրայելի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Լիբանանի հարավային տարածքի որոշ մասը պաշտոնապես «մնալու» է իրեն: Այսինքն, այն այսուհետ միջազգային մակարդակով «ճանաչվում է» որպես հրեական պետության վերահսկողության տակ գտնվող տարածք, քանի դեռ համաձայնագրի պայմանները չեն կատարվել։ Այդ թվում՝ հայտնի Բոֆորի ամրոցը, Էլ-Խիյամ քաղաքը և Հերմոն լեռան լիբանանյան հատվածն իր ջրային ռեսուրսներով: Իսրայելը փաստացի կրկին վերահսկողություն է սահմանել «անվտանգային դեղին գոտի» անվանվող այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում (2000-ականերին) զիջվել էին: Ի դեպ, հարկ է նշել, որ մոտավորապես նույն վիճակն է նաև Գազայի հատվածում։

ԱՄՆ-Լիբանան-Իսրայել ստորագրված եռակողմ համաձայնագիրը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական հաստատմանը:

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը, կարելի է ասել, որ Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում»,-գրել է նա։