Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Ժամանց

«Կարծես թե, անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում» Էլեն Ասատրյան

Դերասանուհի Էլեն Աստարյանը շուտով կներկայանա միանագամից մի քանի նոր աշխատանքներով: Tert.am Life-ի հետ զրույցում Էլենն ասաց, որ առաջին նորությունն իր և Նիկ Եգիբյանի զուգերն է, որի պրեմիերան նախատեսում են օրերս:

«Նիկի մոտ դեռ նոր ստեղծվող մեղեդի ունեի, որին դեռ կյանք չէինք տվել: Նա որոշեց, որ պետք է զուգերգերի ալբոմ ունենա և ինձ առաջարկեց այդ երգը կամ մեկ այլ երգ միասին երգենք: Ես հասկացա, որ այդ երգը Նիկի հետ զուգերգով ավելի գեղեցիկ կլինի ու համաձայնեցի: Երգը ոչ շատ մեղեդային է, ոչ էլ շատ արագ, թեման սիրային բաժանումն է, մեքենայի մեջ լսելու համար հարմար է երգը»,-ասաց Էլենը:

Երգի անվանումը դեռ որոշված չէ, խոսքերի հեղինակը Վլադմիր Պողոսյանն է: «Երգի հստակ անվանումը դեռ չենք որոշել, տարբերակներ կան, որոնք քննարկում ենք: Իսկ ինչ վերաբերվում է Վլադին, ապա ասեմ, որ նա վերջերս հայտնիների համար շատ երգեր է գրում: Երգի խոսքերը Վլադը գրել է նաև Նիկի օգնությամբ:  Նիկը թեման էր առաջարկում, Վլադն էլ ըստ դրա գրում էր խոսքերը»,-նշեց դերասանուհին:

Էլենի խոսքով` բացի Նիկի հետ զուգերգը, ունի ևս երկու նոր երգ, որոնք երկուսն էլ տեսահոլովակ կունենան: «Դրանցից մեկը զուգերգ է երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ, որը ռիթմիկ ու շատ պարային երգ է: Հիմա նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մնում է` նկարահանել տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսում ենք աշնանը: Իսկ իմ երգի մասին դեռ ոչինչ ասել չեմ ցանկանում,-ասաց նա և հավելեց, որ շուտով կսկսվեն նաև «Հարս չկա 2» նախագծի նկարահանումները:-Հիմնական դերասանական կազմը պահպանվել է, բայց գուցե նոր դերասաններ էլ ավելանան կազմին: Շատ հետաքրքիր է լինելու: Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծես թե, կերպարիս անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում»:

Դերասանուհին նաև ասաց, որ վերջին շրջանում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, բայց մերժել է դրանք: ««Հարս չկա» նախագծի նկարահանումները տևում են, օրինակ, 1-1,5 ամիս, գնում ենք առավոտյան, վերջացնում` ուշ գիշերին: Այս ռիթմով հնարավոր չէ այլ նախագծում նկարահանվել: Առաջարկ կար, որն իսկապես ուզում էի ընդունել, ինչ-որ բան անել, որ կարողանամ համատեղել, բայց հասկացա` անհնար է, ստեղծվելու են անիմաստ կոնֆլիկտային իրավիճակներ, քանի որ չեմ հասցնելու: Ավելի լավ է` անեմ մի բան, բայց դա լավ անեմ»:

Ավելին

Մարիամ Խաչատրյան