Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Առյուծներ, պատրաստ եղեք դժվարությունների․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակը

Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից

Ցուլ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ: Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Երկվորյակ: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Երկվորյակներ ծրագրած գնումները կհետաձգեն :Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Երկվորյակներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է

Խեցգետին: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Առյուծ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար,իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում: Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ ,իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

Կույս: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն:Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ:


Կշեռք: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

Կարիճ: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Աղեղնավոր: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել:Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր կընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն և ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:

Այծեղջյուր: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շարջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը,եթե իհարկե ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի:Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար

Ջրհոս: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել:Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն:Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:Հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի, սակայն ձեզ կհաջողվի հաշտության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:


Ավելին