Թուրքիան հերքում է Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը
Թուրքիայի կողմից Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը' հղում տալով սեփական աղբյուրներին: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիան տանկեր է ուղարկում հարավարևելյան Հաթայ նահանգից դեպի Հունաստանին սահմանակից Էդիրնե: Թուրքական աղբյուրը պնդում է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, պարզապես զորավարժություններ են տեղի ունեցել, որոնց շրջանակներում որոշակի ռազմական տեխնիկայի տեղաշարժ է տեղի ունեցել: Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին' միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...